Monthly Archives: Апрель 2012
Քասախ գետի կիրճ (Սաղմոսավանք, Օհանավանք, Կարմրավոր, Մուղնի` սբ. Գևորգ)
ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հաճախ որոնողական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է լինում ճանապարհը շարունակել գիշերով: Նման պայմաններում կարելի է հեշտությամբ կողմնորոշվել գիշերային լուսատուներով: Երբ երկնակամարը պայծառ է ու աստղալից, ապա հեշտությամբ հնարավոր է Բևեռային աստղի և լուսնի միջոցով որոշել հորիզոնի կողմերը:
ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ 2
Ինչպես կողմնորոշվել անտառում:
Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:
ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ 1
Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:
Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :
Կոշը բերդից ու եկեղեցուց կազմված համալիր է, որը գտնվում է Աշտարակի շրջանի Կոշ գյուղում: Գոյություն ունեն վաղ Երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված բնակելի շենքերի ավերակներ: Կոշի մասին հայերեն լեզվով տեղեկություններ կան դեռևս չորրորդ դարից: Գյուղում են գտնվում Սբ.Գրիգոր (13-14-րդ դդ.) և Սբ. Գևորգ (19-րդ դ.) եկեղեցիները: Կոշի բերդը (13-րդ դար) գտնվում է սարի կատարին, ունի ուղղանկյուն անկյուններ և կլոր աշտարակներ, որոնք կառուցված են քարի մեծ կտորներից: Մուտքերը հյուսիսային և հարավային կողմերից են: Արձանագրության համաձայն` Կոշը կառուցվել է Արագածոտնը թուրք-սելջուկներից ազատագրելու պատվին: