ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

imagesCAYUR8F5

Հաճախ որոնողական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է լինում ճանապարհը շարունակել գիշերով: Նման պայմաններում կարելի է հեշտությամբ կողմնորոշվել գիշերային լուսատուներով: Երբ երկնակամարը պայծառ է ու աստղալից, ապա հեշտությամբ հնարավոր է Բևեռային աստղի և լուսնի միջոցով որոշել հորիզոնի կողմերը:

Բևեռային աստղը գտնելու համար հարկավոր է երկնակամարի վրա գտնել Մեծ Արջի համաստեղությունը: Վերջինս նման է շերեփի և հեշտությամբ երևում է աստղաշատ երկնքում: Մեծ Արջի համաստեղությունը բաղկացած է յոթ աստղերից: Շերեփը վերջավորող երկու եզրային աստղերը միացնող գիծը եթե մտովի շարունակենք և 5 անգամ տեղադրենք դրա վրա, ապա այն կհանդիպի մի լուսատու աստղի, որն ամենափայլունն է երկնքի տվյալ հատվածում: Դա Բևեռային աստղն է: Վերջինս միևնույն ժամանակ Փոքր Արջի համաստեղության <<շերեփի բռնակի>> վերջին աստղն է: Փոքր և Մեծ Արջի համաստեղությունները երկնակամարում երևում են համազոր պայծառությամբ:
Դեմքով կանգնելով դեպի Բևեռսյին աստղը /հյուսիս/ հեշտությամբ կարելի է որոշել նաև հորիզոնի մյուս կողմերը: Այն է` աջ կողմը կլինի արևելքը, ձախը` արևմուտքը, հետևի կողմը` հարավը: Եթե եղանակը մառախլապատ է և դժվար է լինում գտնել Բևեռային աստղը, ապա ամպերի միջից երևացող լուսնի օգնությամբ ևս հնարավոր է որոշել հորիզոնի կողմերը: Ինչպես արևը, այնպես էլ լուսինը որոշակի ժամերին գտնվում են հորիզոնի որոշակի մասերում

Реклама
Categories: Հայրենագիտություն 4, Ուսումնական նյութ, Կողմնորոշում տեղանքում | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: