Հաղպատ. Հայրենագիտական ճամբարի հաշվետվություն

IMG_4551 IMG_4567

Հաղպատ ուսումնա – հայրենագիտական ճամբարին մասնակցեցին ակումբի 14 սովորող` 4 հայրենագետիկ դպրոց պարտեզից և 10-ը` Նոր դպրոցից: Մեկնեցինք մարտի 27-ին, առավոտյան ժամը 9.00-ին: Մինչև Հաղպատ հասնելը այցելեցինք Վանաձորի սբ. Աստվածածին եկեղեցին, ապա Դսեղ` Թումանյանի տուն-թանգարան:

Եղանք նաև Դսեղի սբ. Գրիգոր եկեղեցում: Մի քիչ Դսեղում զբոսնելուց հետո մեկնեցինք Հաղպատ գյուղ: Գյուղի դպրոցում մեզ արդեն վաղուց սպասում էին: Ծանոթացանք և մասնակցեցինք հաղպատցի սովորողների կազմակերպած բնապահպանական «Պահպանենք բնությունը» թեմայով ակցիային, որի ավարատը մինչև Հաղպատի վանք քայլելն էր: Հաղպատի վանքում մեզ էր սպասում տեր Ասպետը: Մասնակցեցին Ավագ Չորեքշաբթիի ժամերգությանը: Երեկոյան սովորողները բաժանվեցին ջոկատների և գնացին իրենց հյուրընկալած տներում գիշերելու: Ուսուցիչները գիշերեցին Հաղպատ գյուղի վանատանը:
Հաջորդ օրը հավաքվեցինք գյուղի դպրոցում: Ֆուտբոլ խաղացինք, ֆիլմ դիտեցինք և քննարկեցինք, հաղպատցիները շորհանդեսով ներկայացան, որտեղ պատմվում էր Լոռու մարզի պատմամշակութային կոթողների մասին:
14.00-15.00 համատեղ ճաշեցինք և շարունակեցինք մեր ճամբարի առօրյան` խաղեր, երգեր, ֆուտբոլ:
17.00-17.40 մասնակցեցինք Հաղպատ գյուղի կիրակնօրյա դպրոցի դասին, որն հատուկ մեզ համար էին կազմակերպել:
18.00-19.00 մասնակցեցինք Ավագ Հինգշաբթիի ժամերգությանը, որն հայտնի էր «ոտնլվայի» արարողությամբ: Մեր արշավախմբի արական ներկայացուցիները բոլորն էլ մասնակցեցին: Շատ հետաքրքիր արարողություն էր:
Մի քիչ հանգստանալուց հետո, երեկոյան հանդիպեցինք վանատան բակում` աստղադիտակի շուրջ:
Վերջին օրը առավոտյան հավաքվեցինք վանքի մոտ: Տեր Ասպետը ճանապարհ ընկնելուց առաջ օրհնեց մեզ, մտերմիկ զրուցեցինք ու ճանապարհվեցինք դեպի Սանահինի վանք, իսկ հետո` Միկոյանների տուն-թանգարան:
Սանահինի վանքից Ալավերդի քաղաք իջանք ճոպանուղիով:
Եղանակն անբարենպաստ էր, այդ պատճառով Քոբերի վանք չբարձացանք: Ճանապարհը շարունակեցինք և հաջորդ կանգառը Վանաձորի թթու ջրի մոտ էր: Իսկ հետո` Երևան…
Հ.Գ. – Հաղպատ գյուղում մեզ շաաաաաաաաաաաաաաատ ջերմ ընդունեցին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում տեր Ասպետին, կրթահամալիրի սան և արդեն մեր ընկեր դարձած Իրինային և հաղպատցի Մերիի ընտանիքին, որտեղ վերջին օրը գիշերեցին 9 հայրենագետիկներ` 2 աղջիկ և 7 տղա:

IMG_4734 IMG_4726

IMG_4724 IMG_4720

IMG_4718 IMG_4715

IMG_4711 IMG_4703

IMG_4690IMG_4270 - копия

IMG_4274 - копия IMG_4328

IMG_4329 - копия IMG_4330

IMG_4332 IMG_4333

IMG_4334 - копия IMG_4335

IMG_4337 - копия IMG_4339

IMG_4340 - копия IMG_4345

IMG_4346 IMG_4347

IMG_4348 IMG_4354

IMG_4356 IMG_4357

IMG_4365 IMG_4366

IMG_4373 IMG_4390

IMG_4393 IMG_4394

IMG_4407 IMG_4413

IMG_4424 IMG_4428

IMG_4431 IMG_4433

IMG_4437 IMG_4442

IMG_4443 IMG_4456

IMG_4462 IMG_4467

IMG_4471 IMG_4475

IMG_4478 IMG_4481

IMG_4483 IMG_4485

IMG_4486 IMG_4497

IMG_4576 IMG_4577

IMG_4584 IMG_4619

IMG_4620 IMG_4622

IMG_4628 IMG_4629

IMG_4625

Categories: Հաշվետվություններ | Метки: , , | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Հաղպատ. Հայրենագիտական ճամբարի հաշվետվություն

  1. Շատ գեղեցիկ էր Հաղպատը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: