«Հայաստանի գագաթների պատանեկան նվաճում» ուսումնական նախագիծ

glxavor IMG_5454

«Մեր ծնունդը բարձունքին»

«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։ Նախագծի մեկնարկը տրվել է 2012թ. սեպտեմբերի 21-ին։ Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 21-ն ավելի բարենպաստ կլիմայական պայմաններում է գտնվում, քան մայիսի 28-ը, ցանկացած բարձունք կարելի է հաղթահարել առանց խոչընդոտի:


Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` տարատարիք կամ հասակակից սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, պարզապես բարեկամներ։ Խմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ։
Նախագծի մեկնարկ և նախապատրաստական աշխատանքները. բարձունքը նվաճող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա կամ բազմօրյա ճամփորդության նախագծի առցանց քննարկում, համացանցից կամ ծանոթներից նախնական տեղեկությունների հավաքագրում և հրապարակում: Բարձունքն ընտրվում է ըստ սովորողների տարիքային խմբի հնարավորությունների և առանձնահատկությունների: Բարձունքը ընտրելուց և հայտը գրանացելուց նախագծային խումբը կապ է հաստատում բարձունքի մոտակա բնակավայրի դպրոցի, հասակակիցների խմբի հետ, նրանց ներգրավում նախագծում, իրականացնում կրթական փոխանակման այլ աշխատանք։
Նախագծի լուսաբանումը և ամփոփումը։ Նախագծի իրականացման բոլոր փուլերը լուսանբանվում են` գովազդի և ներկայացման համար օգտագործելով բոլոր մեդիամիջոցները, սովորողների և ուսուցիչների բլոգներում, սոցիալական ցանցերը, կրթահամալիրի կայքը և անթակայքերը։ Նախագծի հաշվետվությունը ներկայացվում է ղեկավարի բլոգում և «Բարձունքների նվաճում» էջում։
Անհրաժեշտ պարագաներ և արշավային գործիքներ՝
1. Մարզական հարմար հագուստ, ապահով կոշիկներ, գլխարկ
2. Ջրաման
3. Հեռադիտակ
4. Կողմնացույց
5. Պարանոցը արևից պաշտպանող միջոց (շարֆ և այլն)

Առաջարկվող բարձունքներն են՝
1. Ալիբեկը կամ Թեղենիսը` 2851մ (կարելի է հաղթահարել 4 ուղղությամբ` Արզականի` 5-7-րդ դասարանցիներ, Աղվերանի` 8-12-րդ դասարանցիներ, Բուժականի` 7-9-րդ դասարանցիներ, Ծաղկաձորի`7-9 դասարանցիներ)
2. Հատիս (2530մ) – 5-9-րդ դասարանցիներ
3. Արայի լեռ – 2577մ (Արայի լեռը հարմար է բարձրանալ Արա գյուղի` մինչև 6-րդ դասարանցիներ կամ Ծաղկեվանքի կողմից` 7-9-րդ դասարանցիներ)
4. Երանոսի լեռնաշղթա – Երանոս լեռ` 1823մ – 6-9-րդ դասարանցիներ
5. Ուրծի լեռնաշղթա – Ուրծի լեռնագագաթ` 2445մ – 9-12-րդ դասարանցիներ
6. Արմաղան – 2829մ
7. Փամբակի լեռնաշղթա – Թեժ լեռ` 3101մ (կարելի է հաղթահարել Հանքավանի և Լոռու մարզի Մարգարտահովիտ` Համզաչիման գյուղի կողմից – 9-12-րդ դասարանցիներ)
8.Արտենի լեռ
9.Աժդահակ – 3597մ՝ 9-12-րդ դասարանցիներ
10.Խուստուփ – 3206մ՝ 9-12-րդ դասարանցիներ
11.Արագած – հարավային գագաթ ՝ 7-12-րդ դասարանցիներ
12.Թեժ լեռ – 3101մ (կարելի է հաղթահարել թե Հանքավանքի կողմից, և թե Մարգարտահովտի կողմից) – 9-12-րդ դասարանցիներ
13.Արեգունի լեռնաշղթա՝ Կարկտասար – 2740մ՝ 7-9-րդ դասարանցիներ
14.Մեծեփ – 7-9-րդ դասարանցիներ

Նոր առաջարկ`

Արագածոտնի մարզի Ծիլ Քար գյուղ չհասած կա մի հարմարավետ տեղանք՝ սարահարթ, որը շրջապատված է 7-8 տարբեր բարձրության և դժվարության լեռնագագաթներ: Տարատարիք սովորողների խումբ կազմել և հերթով հաղթահարել վերոհիշյալ բարձունքները և անուններ դնել:
Հ.Գ. Եթե կան նմանատիպ առաջարկներ, լրացումներ` սպասում ենք:

Реклама
Categories: Ֆիլմեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: