Դիջիպատում

Այս տարի լրացավ կրթահամալիրում աշխատելու իմ 10 տարին: 10 տարվա ձեռքբերումների, գործունեության և տպավորությունների մասին հետո, առանձին…
Հիմա այս տարվա իմ դիջիպատումը:


Տարին սկսեցի տիարի կոչով՝ մայրանալ… հիմա ես անցնում եմ իմ ամենալուրջ և պատասխանատու «հայրենագիտական» ճանապարհը:
Ինչպես ամեն մի նոր ուսումնական տարի, այս տարին էլ կրթահամալիրը հագեցած էր այլընտրանքային ուսումնական նորամուծություններով:
Առանձնացնեմ նախագծային ուսուցումը: Բնագիտություն առարկան ուսումնասիրելու ընթացքում բացի հիմնական նախագծային թեմաներից, եղան թեմաներ, որ առաջարկեցին սովորողները՝ «Տարերային աղետներ» (5-րդ դասարան, «ՀՀ արդի բնապահպանական խնդիրներ» (6-րդ դասարան), «Էներգախնայողություն» (6-րդ դասարան) և այլն: Այս մեթոդը հնարավորություն տվեց սովորողներին ինքնադրսևորվելու և ինքնաարտահայտվելու, դառնալու ավելի պատասխանատու յուրաքանչյուր թեման ուսումնասիրելիս, իսկ նախագծային ուսուցումն էլ թույլ տվեց ուսումնասիրվող թեման էլ ավելի ընդարձակելու և տիրապետելու:
Հաջորդ կարևոր ձեռքբերումը՝ սովորող-դասավանդող բլոգների ակտիվացումն էր: Սովորողի ուսումնական փաթեթ դարձավ իր բլոգում բացած տարբեր առարկաների բաժինները, որն ավելի հեշտացրեց, թե ուսումնական գործընթացը, և թե սովորողի միասնական փաթեթի ստեղծումը: Հատկապես, որ հիմա ուսուցումը կատարվում է միայն նեթբուք-նոթբուքով:
Արդեն ունենք բավականին շքեղ և կահավորված բնագիտության լաբորատորիա: Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում, համագործակցելով Նոր դպրոցի բոլոր դասվարների հետ, փորձեցինք հետաքրիր փորձերի միջոցով ծանոթացնել լաբորատորիայի գործունեությանը և այդ համագործակցության արդյունքում ստեղծվեցին՝ «Ուրախ բնագիտություն» և «Կախարդական բնագիտություն» նախագծերը:
Համագործակցել եմ անգլերենի ուսուցիչ Ստելլա Երիցյանի հետ «Հետաքրքրաշարժ անգլերեն + բնագիտություն» նախագծի շուրջ:
Համագործակցել եմ Երկրաբանական թանգարանի հետ, որի արդյունքում սովորողները՝ 6-րդ դասարանցիները, այցելել են թանգարան և պատրաստել են նյութեր «ՀՀ զարմանահրաշ քարերը» թեմայի շուրջ:
Չնայած իմ ներկայիս «լուրջ» վիճակին կարողացել ենք մի քանի ճամփորդություն իրականացնել, որոնց մասին կարող եք տեղեկանալ այցելելով իմ բլոգի ճամփորդություններ բաժինը:

Реклама
Categories: Հաշվետվություններ | 2 комментария

Навигация по записям

2 thoughts on “Դիջիպատում

  1. Ընկեր Իվետա, իսկ տպավորությունները ե՞րբ կկարդանք 🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: