Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը (իջևանատունը) թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։ Ողջ Հայաստանով մեկ կարելի է հանդիպել քարավանատների մնացորդների. դրանցից հատկապես լավ պահպանված և վերակառուցված են Անիի սահմանի (Շիրակի մարզ) մոտ գտնվող Ջրափի գյուղի և Գեղարքունիքը Վայոց ձորին կապող Սելիմի լեռնանցքի քարավանատները. վերջինս հարմար է եղել ամառային ճամփորդության համար։

Реклама
Categories: Ուսումնական նյութ | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Արուճի քարավանատուն

  1. Уведомление: Մեր օրը Թալինում | Մարիամ Մայիլյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: