Ջուր․ փորձերի հավաքածու

Առաջադրանք 1

Որոշիր ինչպիսին է ջուրը

Շշից ջուր լցրու բաժակի և ափսեի մեջ: Ի՞նչը փոխվեց: Ինչպիսի՞ ձևեր ստացավ ջուրը:
Ափսեի մեջ կաթեցրու մի բանի կաթիլ ջուր: Թեքիր ափսեն: Ի՞նչ տեղի ունեցավ: Ինչպե՞ս է կոչվում ջրի այդ հատկությունը:

Որոշիր’ թափանցի՞կ է արդյոք ջուրը: Դրա համար վերցրու ջրով և կաթով լցված բաժակներ: Դրանք դիր թերթի վրա: Վերևից դիտելիս թերթի տառերը երևո՞ւմ են կաթի բաժակի հատակին, իսկ ջրի՞: Կատարի՜ր հետևություն ջրի թափանցի­կության մասին: Թափանցիկ էլ ի՞նչ մարմիններ են քեզ հայտնի:
Համեմատիր ջուրը կաթի և յոդի լուծույթների հետ: Կատարիր եզրահանգում:

Համտեսիր ջուրը, ապա մեկ բաժակ ջրի մեջ լուծիր մի փոքր աղ, մեկ այլ բաժակի մեջ’ շաքար: Կփոխվի՞ արդյոք ջրի համը: Ւնչի՞ց է կախված ջրի համը:
Հոտ քաշիր բաժակի մեջ լցված մաքուր ջրից: Համեմատիր քեզ ծանոթ հոտերի հետ (օծանելիք, ծաղիկներ, կարկանդակ և այլն): Ի՞նչ հոտ ունի ջուրը

Առաջադրանք 2
Տետրում գրի առ ջրի հատկությունների մասին քո դիտարկումների արդյունքները:

Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը տաքացնելիս: Դա պարզելու համար թեյամանը կամ որևէ մետաղյա աման լցրու ջրով և տաքացրու մինչև եռալը (եղի’ր զգույշ): Հետևիր թեյամանին՝ եռալու պահին: Բացատրի’ր երևույթը: Ինչո՞ւ է ջուրը աղմուկով եռում: Հետևությունները գրիր տետրում:
Ուսումնասիրիր սառույցի հատկությունները։
ա) Դիտիր սառույցի կտորը: Որոշիր դրա գույնը, ձևը: Ունի արդյոք սառույցը ձև (համեմատիր հեղուկ ջրի հետ):
բ) Թափանցի՞կ է սառույցը: Փորձով ապացուցիր դա:

Որոշիր՝ ո՞րն է թեթև’ ջո՞ւրը, թե՞ սառույցը: Դրա համար ջրով լցված բաժակի մեջ գցիր սառույցի կտոր: Կատարիր հետևու­թյուններ: Տաքացրու սառույցի կտորը ափի մեջ: Ի՞նչ կատարվեց սառույցի հետ: Տետրում գրիր դիտումների արդյունքները։
Որոշիր, թե ինչպես են ջրում լուծվում աղը, շաքարը (շաքա­րավազը), կավիճը, ալյուրը:
Դրա համար վերցրու չորս միանման բաժակ’ լցված տաք ջրով: Յուրաքանչյուր բաժակի մեջ լցրու մեկական թեյի գդալ նշված նյութերից: Խառնիր բաժակների պարունակությունը (յուրաքանչյուր բաժակի համար վերցրու առանձին գդալ):

Բոլո՞ր նյութերը լուծվեցին ջրում: Ի՞նչ նշաններով կարելի է դատել այդ մասին: Կատարիր հետևություններ:
Նկատի’ ունեցիր, որ լուծույթի կարևոր հատկանիշը ոչ թե գույնն է, այլ թափանցիկությունը:
Նույն փորձը կարող ես անել՝ վերցնելով այլ նյութեր, օրինակ’ ավազ, 4ավ, հող, յոդի լուծույթ:
Փորձը կատարելու համար վերցրու մեկ բաժակ ջուր, դրա մեջ լցրու մի քիչ հող կամ կավ (կարելի է նաև կավիճ), խառնիր:

Реклама
Categories: Բնագիտական փորձեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: