Հողը

Հողը Երկրի կեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փուխր շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:

Հողը կազմված է մի քանի շերտերից, որոնք առաջանում են մայրական լեռնային ապարների, կլիմայի, բույսերի և կենդանիների ու տեղանքի ռելիեֆի փոխազդեցության հետևանքով: Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացու և քայքայում: Չափազանց մեծ է հողի դերը մարդու կյանքում: Մարդիկ հողից են ստանում այն ամենը, ինչը անհրաժեշտ է իրենց կյանքի համար: Էներգիայի մոտավորապես 88%-ը, որը մարդն ստանում է սննդի հետ, տալիս են մշակվող հողերը, 10%-ը ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից: Յուրաքանչյուր տարի երկրագունդը կորցնում է 75 մլրդ տոննա հող: Այս ցուցանիշը վկայում է, որ մինչև 2025 թվականը կվերանա երկրագնդի հողածածկի 36%-ը: Տարբերվում են հողերի քայքայման և ոչնչացման 4 հիմնական պատճառ՝ էրոզիան, ոռոգման բացասական հետևանքներ, հողերի հյուծում և օտարում: Էրոզիան առաջին հերթին սկսում է այն հողերում, որտեղ բացակայում է բնական բուսածածկույթը, որը տվյալ դեպքում կատարում է առնվազն երկու գործառույթ: Առաջինը՝ բույսերն իրենց արմատներով ամրացնում են հողը, և երկրորդը՝ բույսերի վերգետնյա մասը վնազեցնում են ջրի և, հատկապես, քամու հոսքի ուժն ու ինտեսիվությունը:

Ջրային Էրոզիան հանդիպում է ամենուր, բայց առավել ուժեղ է արտահայտված այն վայրերում, որտեղ մշակվող, ընդարձակ բաց տարածությունների վրա մեծ է տեղումների քանակությունը: Ոռոգվող հողատարածությունների մակերեսը ներկայումս ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 250 մլն հա: Ոռոգման ժամանակ, բացի էրոզիայից, հողը ենթարկվում է նաև երկորդային աղակալման, որը հաճախ անհնար է դարձնում բույսերի զարգացումն այդ տարածքում: Դաշտերը հաճախ ոռոգվում են ավելի շատ ջրով, քան հողը կարող է պահել իր մեջ: Այդ ավելցուկ խոնավությունը հասնում է գրունտային ջրերին, որի հետևանքով դրանց մակարդակը բարձրանում է: Մի քանի տարի անց գրունտային ջրերը հասնում են հողի մակերեսին, և ջուրը սկսում է գոլորշանալ: Ընդ որում ջրում լուծված աղերը կուտակվում են հողի մակերեսային շերտում: Այդպիսի հողերը գործնականում դառնում են ոչ պիտանի հողագործության համար: Չորային կլիմայով շրջաններում հողերի աղակալումը հաճախ ուղեկցվում է ճահճացմամբ: Հողերի հյուծման պատճառները տարբեր են: Դա և՛ բերքի հետ հողից սննդանյութերի հեռացումն է, և՛ հումուսի կորուստը, և՛ ջրային ռեժիմի խախտումը: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:

Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները:

Реклама
Categories: Ուսումնական նյութ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: