Աշնանային 9-րդ հավաք. ակումբային նախագիծ

IMG_8937

Ինձ շատ հոգեհարազատ է մեր կրթահամալիրի որդեգրած քաղաքականությունը… արշավ, արշավ և արշավ, այլ կերպ հնարավոր չէ ուսումնասիրել, ճանաչել, հետազոտել, պահպանել, խնամել հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն։ Բավականին երկար տարիներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում ղեկավարել եմ Հայրենագիտական ակումբներ, որի կարգախոսն է եղել . … Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն…. Հայրենագիտական ակումբը չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանամասն ուսումնասիրելու, պահպանելու, խնամելու, սիրելու համար:

Առանց երկար-բարակ խոսելու, ճառ կարդալու Հայրենագիտական ակումբի արշավներն ակումբականներին թույլ էր տալիս գործնականորեն սիրել, ճանաչել, պահպանել հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն։ Յուրովի ճանաչել հենց իրենց ծնողների, տատիկ-պապիկների գյուղերի արդի խնդիրներին, ավանդապատումներին, զրույցներին և այլն։
Հիմա, փոքրիկիս լույս աշխարհ գալուց մի փոքր նահանջել է իմ հայրենագիտական, բուռն արշավային գործունեությունը և մտածելու տեղիք տվեց Հայրենագիտական կրտսեր ակումբների գործունեության նոր շունչ հաղորդելու մասին։
Ավելի շատ ներգրավել ծնողական համայնքին՝ նրանց իսկ պահանջով։ Այսօր Ամբերդ ուղևորված մեր արշավախմբի մեջ կային ծնողներ, հետաքրքիր քննարկումներից, զրույցներից նոր մտքեր և ծրագրեր ի հայտ եկան։
Ներկայումս, դասավանդում եմ 4-5-րդ դասարաններում հայրենագիտություն առարկան, որի հիմքում բացառապես հայրենագիտական նախագծերի իրականացումն է. Սեպտեմբեր ամսին՝ Իմ գյուղը, Մենք ենք մեր լեռները (այս նախագծի մեջ նորությունն ամեն մի լեռան համար կազմել անձնագիր՝ բարձրություն, անուն, ազգանուն՝ լեռնաշղթա, հաղթահարման հարմար ուղիներ և այլն)։

Реклама
Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: