Երվանդաշատ

imagesCAW4DZ2O untitled

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական դաստակերտը, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Реклама
Categories: Ճամփորդություններ, Ուսումնական նյութ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: