Փոխադարձ կապերը բնության մեջ

imagesCA3CLF09 imagesCAA3GAEI

Բնության բաղադրիչների միջև ամենուր գոյություն ունեն փոխա­դարձ սերտ կապեր: Միմյանց հետ կապված Են անկենդան և կենդանի շնությունը, բույսերն ու կենդանիները, տարբեր կենդանիները: Մարդը, „ւնելով բնության մի մասնիկը, նույնպես հազարավոր թելերով կապված է իր շրջապատի բնության’ հողի, գետերի, օդի, կենդանի օրգանիզմների «ետ: Միայն թե բնության մեջ եղած այդ կապերը տեսնել հնարավոր չէ, -յյսինբն’ դրանք անտեսանելի կապեր են: Բայց գիտությունն օգնում Է յեզ հասկանալ և բացատրել այդ փոխադարձ նուրբ կապերը, որպեսզի նախ և առաջ մենք ինքներս մեզ չվնասենք:

Եղել են ժամանակներ, երբ մարդը, լավ չիմանալով բնության օրենք­ները, անխնա ոչնչացնում Էր բոլոր գիշատիչ կենդանիներին’ գայլերին, աղվեսներին, ուրուրներին, որպեսզի պաշտպանի օգտակար և գեղեցիկ կենդանիներին: Հետո պարզվեց, որ այնտեղ, ուր ոչնչացրել Էրն ւայլերին, սկսեցին ոչնչանալ, օրինակ, նաև եղջերուները: Աղվեսների և գիշատիչ թռչունների բացակայության պատճառով կրծողներն այնքանէին բազմացել, որ մեծ վնաս էին հասցնում գյուղատնտեսությանը: Օգուտի փոխարեն վնաս ստացվեց։

Մեկ այլ օրինակ: Դաշտերի ու անտառների վնասատու միջատներին ոչնչացնելու նպատակով մարդն օգտագործում է թունաքիմիկատներ: Բայց դրանցից ոչնչանում են ոչ միայն վնասատու միջատները, այլ նաև օգտակար կենդանինեոը, բանի որ այդ թույնը ազդում է նաև նրանց վրա:

Բնության մեջ եղած փոխադարձ կապերի արդյունք է հողի առա­ջացումը: Դու արդեն գիտես, որ հողը կազմված է հումուսից և քայ­քայված ապարներից՝ ավազից, կավից և այլն: Քեզ նաև հայտնի է, որ ապարների քայքայումն էլ տեղի է ունենում Արեգակի ջերմության, քամու, ջրի և այլ պատճառներով: Իսկ հումուսը արդյունք է բույսերի՝ մանրէների միջոցով քայքայման: Այսպիսով՝ ստացվում է, որ հողը առա­ջանում է Արեգակի ջերմության, բույսերի և կենդանիների քայքայման, մանրէների, լեռնային ապարների միջև եղած փոխադարձ կապերի շնորհիվ:

Բնության մեջ եղած ւիոխադարձ կապերի դերն այնքան կարևոր է. որ եթե մի տարածքում բնության որևէ բաղադրամաս փոփոխվում է. ապա փոփոխության են ենթարկվում մյուս բոլոր բաղադրիչները: Օրինակ՝ եթե անտառապատ որևէ տարածքում պակասում է խո­
նավությունը, ապա անտառը վերածվում է ընդարձակ մարգագետնի: Դրա հետևանքով էլ վերանում են անտառային կենդանիները, ուժեղանում է հողի քայքայումը, քանի որ վերանում Են նաև հողը ամուր պահող ծառերի արմատները: Եվ արդյունքում առաջանում է բոլորովին նոր բնական տարածք:

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: