Ջերմաստիճան: Ջերմաչափ

ջերմաչափ ջերմաչափճճճ

Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:

Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:

Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0  (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում են բացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:

Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրի­նակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպ­քում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:

Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափեւմ ենք  մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:

Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:

Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:

Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :

Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահա­տիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: