ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ղաևրաբջջջջ Ղարաբաղ

Հայաստանի Հանրապետությու­նից բացի, այսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետական կազմա­վորումը՝ Լեռնային Ղարաբաղի Հան­րապետությունը (ԼՂՀ): Այն ստեղծվել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական Ար­ցախ աշխարհը, որը դարեր շարու­նակ անկախության համար մղած պայքարի օրինակ է եղել:

Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված մակերևույթ ունի: Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնա­շղթան: Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը, որոնց գեղատեսիլ հովիտներում ծվարել են բազմաթիվ գյուղեր, քաղաքներ, պատմաճարտարա­պետական հուշարձաններ: Ար­ցախյան կոթողներից իրենց վեհությամբ առանձնանում են Գանձասարի և Ամարասի վան­քերը, Քարվաճառի ժայռափոր բերդապարիսպները, խաչքարե­րը և այլն: Արցախ աշխարհը հայտնի է իր բացառիկ գեղեց­կությամբ հյուսված գորգերով, հատկապես՝ վիշապագորգերով:

Հանրապետության տարած­քի հյուսիսում ձգվում են մթին անտառներով պատված Մռավսարի լեռները, որի հյուսիսային լանջերին ընկած է Շահումյանի շրջանը:
Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի հայորդիների անուններ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը, Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ:

Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշում­ները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին: Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական Արցախի անկախու­թյամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից հայկական տարածք­ների ազատագրմամբ: Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի ազատագրության համար:

Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ պայքարելու է իր բռնազավթված պատմական հայրենիքի վե­րադարձի համար: Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նա- հապետ Հայկի զավակներին:

Արցախի լեռներից ճյուղավորված՝ բարձրադիր բնական հար­թության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհր­ դանիշ Շուշին: Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես կրթության, մշակույթի՝ իր ժամանակի եզակի կենտրոններից մեկը: Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը, տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ մտավորականներ:

Շուշիից ընդամենը 10 կմ հյու­սիս, ցածրադիր հարթավայրում է գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այստեղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի նստավայրը:

Արցախը բազմապիսի բնական հարստություններ ունի: Արգավանդ դաշտերը, արագահոս գետերը, տարբեր մետաղներով հարուստ ընդերքը, հիմնականում մեղմ եղա­նակները երկրի զարգացման հա­մար բարենպաստ նախադրյալներ են ապահովում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պատմական Հայաստանի որ տարածքն է այն ընդգրկում:
  2. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին: Ինչից սկիզբ առավ 1988 թվականի ազատագրական պայքարը:
  3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում:
  4. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսներ գիտեք:
  5. Երբևէ եղել եք Արցախում: Եթե այո՝ համառոտ պատմեք այդ մասին:
Реклама
Categories: Հայրենագիտություն, Ուսումնական նյութ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: