Առասպել Ախթամարի կղզու մասին

070

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում:

Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ, որ փախցնի Թամարին: Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ, ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Բայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի: Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին ու այդ խարույկի լույսը տեսնելիս, տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը: Այդ խարույկի լույս պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն:

Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը: Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին.

— Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:

Բայց պատասխան չստացավ ու խեղդվեց Վանի խիստ ալիքներում:

Այդ օրվանից Վան լճի կղզին անվանում են Ա՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության:

Հովհ. Թումանյան, Ախթամար

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Ավանդապատումներ | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Առասպել Ախթամարի կղզու մասին

  1. Уведомление: Թումանյանական օրեր | MSKH Հայրենագիտական ակումբ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: