Առասպել Արարատի ծննդյան մասին

059

Սա շատ հին, հեթանոսական ժամանակներից եկած պատմություն է: Ասում են, որ կրակի և հրի աստվածը՝ Վահագնը, վայելչակազմ, կատարյալ մի էակ էր, բայց բնավորություն ուներ՝ անհանգիստ և պայթուցիչ: Պատահական չէր, որ այն օրը, երբ ծնվեց Վահագնը, որպես Տիեզերքի խորհրդանշան համաշխարհային խնդություն կատարվեց:

Այդ օրը բոլոր աստվածները հրճվում էին՝ տեսնելով Վահագնին: Ու նա բոլոր աստվածներից բազմաթիվ նվերներ ստացավ: Գեղեցկուհի Աստղիկը դրոշմեց նրա մանուկ ճակատին սիրո համբույրը ու կապեց նրա ձեռքին աստղերից հյուսած Պատերազմի ու Խաղախության նշանը, որ կրակի աստծո ուժը անսասան դառնա: Իսկ լույսարձակ Միհրը ընծայեց նրան ծանր ու մեծ մականը, որը ձուլված էր հազար ու մեկ արևի ճառագայթներից: Այդ խաղալիքը շատ դուր եկավ նոր աստվծոն: Այդ օրվանից հետո նրան կարելի էր տեսնել միայն երկնքում, որտեղ նա թռչում էր կրակավառ քամու ձևով ու թափահարում իր մեծագույն մականով:

Մեկ անգամ Վահագնը, ինչպես միշտ, շատ հեռու նետեց մականը ու տիեզերքով մեկ ճանապարհ ընկավ, որ գտնի կորած զենքը: Նա շատ մոլորակներով անցավ, մինչև որ հասավ մեր Երկնքին: Այստեղ աստվածը գտավ իր մականը, որը խրվել էր դաշտավայրի հողի մեջ: Իսկ երբ որ շատ մոտեցավ, տեսավ, թե ինչքան վառ էին փայլում մականի ժանիքները, որոնց շուրջը փաթաթվել էր խիտ աճող բւսականությունը. նրան զարմացրեց բնության գեղեցկությունը:

— Ինչ հաճելի՛ է այստեղ: Ահա և՛ սա՛ր կա, և՛ դաշտավա՛յր, — հանկարծ լսեց նա մոտեցող աստվածուհու՝ Աստղիկի ձայնը:

— Իսկ մենք գուշակում էինք, թե որտե՞ղ է ծնվելու Երկրի աստվածը, — ծիծաղեց Տիր աստվածը:

Եվ նրանք որոշեցին, որ հենց այստեղ է ծնվելու առաջին երկրային աստվածը, ու նրա անունը լինելու է Հայկ: Վահագնին աստվածները հանձնարարություն տվեցին, որ նա եթե ապագա երեխայի օրորանի վրա արևի լույս տա՝ ապագա մանուկը իր հոգատարության ու քնքշության մեջ կմեծանա: Այդ տեղը կոչեցին Արարատ, և պարզվեց, որ իրոք, դա ստեղծված է աստվածների հանգստյան համար: Եվ նրանք այդպեց էլ անում էին՝ իջնում էին երկնքից ցած, որ զբոսնեն Արարատի գեղատեսիլ լանջերով:

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

 

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: