Առասպել Նորադուզի խաչքարերի մասին

060

Հայաստանում խաչքարեր կարելի է տեսնել ոչ միայն տաճարների պատերի տակ՝ նրանք հանդիպում են և՛ ճանապարհների եզրերին, և՛ սարերի ստորոտներում:

Հաճախ էր պատահում, որ նրանց կանգնեցնում էին որպես գերեզմանաքարեր՝ ի հիշատակ բազմաթիվ հայ հերոսների: Եթե գնանք Նորադուզի գերեզմանոցը, այնտեղ կարելի է տեսնել այդպիսի հարյուրավոր խաչքարեր: Ասում են, թե հնում այդ խաչքարերը, որոնք հայ հերոսների հիշատակնեն հավերժացնում, օգնել են հաղթանակ տանել կենդանի հերոսներին:

Դա պատահեց այն ժամանակ, երբ թուրք-սելջուկները ներս էին խուժել Հայաստան: Սրանք միշտ հանկարծակի էին հարձակվում ու աչքի էին ընկնում իրենց խարդավանքով: Օրինակ, եթե պատրաստվում էին հարձակվել որևէ գյուղի վրա՝ միշտ ընտրում էին թաղման կամ հարսանիքի ժամանակները, չնայած նրան, որ ամբողջ աշխարում այդ ժամանակ կռիվները կանգ էին առնում:

Մի անգամ թուրք տիրակալ Մելիք շահին իմաց են տալիս, թե Նորադուզ գյոսղում Գեղամ թագավորը սգալու է իր մոտ ընկերոջ վախճանը: Նրա զինված պահապանների թիվը սակավ է: Մնացածը անզեն գյուղացիներն են, կանայք ու երեխաները: Պետք է ասել, որ Գեղամը իրոք գերեզմանոց էր եկել իր սակավաթիվ ջոկատի հետ: Երեկոյան նա իմացավ, որ իրեն ըդդեմ է դուրս եկել Մելիք շահի հսկայաթիվ զորքը: Դե, ի՞նչ անել: Հ՞ետ դառնալ՝ օգտվելով գիշերվա մթությունից, թե կռ՛վի բռնվել՝ սառնասրտորեն ընդունելով դրա մահացու հետևանքները:

Գեղամը ինքն իրեն չկորցրեց: Նա որոշեց օգտագործել ռազմական խորամանկությունը՝ թագավորը հրամայեց իր զինվորներին հանել իրենց հագուստները և հագցնել դրանք խաչքարերի վրա: Իսկ ինքն իր ջոկատի հետ միասին կանգնեց խաչքարերի առաջ: Եվ ահա ժայռերի հետևից դուրս եկան թուրքական զինվորները և իրենց հայացքների առաջ եկող գիշերվա մթնող երկնքի տակ բացվեց ահավոր մի տեսարան: Բարձունքի վրա կանգնած էին հզոր ձիավորները Գեղամ թագավորի ղեկավարությամբ, իսկ նրանց մեջքերի հետևում տեղադրված էին համաչափ հետևակային զինաշարքերը՝ անթիվ ու անհամար: Այդպիսով թուրքերը ընդունեցին քարերը որպես զինվորներ, արագ դիմեցին փախուստի, իսկ Գեղամ թագավոր իր ջոկատով հանդերձ հասավ փախչող թուրքերին ու բոլորին ջարդեց:

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: