Առասպել Նոր Գետիկ վանքի մասին

071

Ժամանակին, երբ այս երկրի վրա տիրում էր անօրինությունը, վարդապետ Մխիթար Անմորուսը հայերի համար մաքրության և տոկունության օրինակ դարձավ: Ավելին՝ նա բազմակողմանի կրթված մարդ էր: Հայ իշխանները հյուր էին կանչում Մխիթարին, հասարակ ժողովուրդը մշտապես ձգտում տեսնել ու լսել նրան: Սակայն Աղվանքի կաթողիկիսը հալածում էր գիտակ վանականին, և Մխիթարը ստիպված էր տեղափոխվելու հինավուրց Գետիկ վանքը:

Այդ ժամանակից հետո նոր Գետիկը բարգավաճեց՝ ծաղկեցին գիտությունները, զարգացան արհեստները: Վանքը դարձավ իսկական հոգևոր կենտրոն: Լուրը Մխիթարի գործերի մասին վանքի պատերից դուրս եկավ ու տարածվեց ամենուր: Չնայած նրան, որ պատերազմները չէին դադարում, վանքը այցելում էին օտարերկրացի աստվածաբաններ և փիլիսոփաներ: Ամեն օր Մխիթարը մի սխրանք էր գործում: Եվ ահա եկավ այն պահը, երբ գիտնական աստվածաբանը կարիք զգաց հանգստի անցնելու: Սակայն երազում նրան մի հրեշտակ ներկայացավ և ասաց.

— Լսի՛ր ինձ ուշադիր, Մխիթա՛ր: Յոթը տարի անընդմեջ դուք լավ բերք կհավաքեք: Հացի պաշարներ արեք, որովհետև մյուս յոթը տարին երաշտ է լինելու:

— Ճիշտ են ասում մարդիկ՝ ժամանակից շուտ մեռնել չի կարելի, — մտածեց Մխիթարը:

Յոթը տարի վանքը հացի պաշարներ էր անում: Իսկ երբ որ անձրևները դադարեցին և հացը պակասեց, Մխիթարը սարքեց մի քարղան ու նրանով հավասարաչափ ու արդարացի բաշխում էր մնացած հացը: Եվ նա հերիքեց մարդկանց էլի յոթր տարի:

Այդ կլոր քարղանի պատճառով էլ Մխիթարին Կանչեցին Գուշ, իսկ նոր Գետիկ վանքն ի պատիվ մխիթարի՝ Գոշավանք:

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: