Առասպել վարպետ Մոմիկի մասին

012

Ասում են, որ եթե մարդ, թեկուզ մի անգամ, տեսնի Նորավանքը, նա այլևս չի կարողանա մոռանալ ճարտարապետության այդ հրաշքը: Վանքը գծագրել և կառուցել է վարպետ Մոմիկը, ու գտնվում է այն Վայոց Ձորի կիրճում: Այդ վանքի պատկերը տեսիլքի նման գալիս է մարդու աչքերի առաջ ուրախության ու հանգստի ժամանակ:

Մինչև այսօր էլ մանրանկարները և խաչքարերը վանքի պատերի վրա ապշեցնում են իրենց վարպետությամբ ու հանդարտությամբ: Բանն այն է, որ մեծ քանդակագործի՝ Մոմիկի ձեռքերը յուրաքանչյուր նյութին, որոնց հետ աշխատում էր վարպետը, ասես թե լույս էին հաղորդում: Մարդկանց համար այդ երևույթը անկասկած էր և այն ժամանակ՝ յոթ հարյուր տարի առաջ, երբ կառուցվում էին վանքի պատերը ձորի բերանին, որտեղ հոսում էր ոլոր-մոլոր գետը, տաճարի հետևում վեր խոյացող կարմիր ժայռերի միջավայրում:

Շատ հետաքրքիր դեպքեր են հիշում հսկա ժայռերը: Նրա մասին, օրինակ, որ բարի գործ կերտողին միշտ չեն ուղեկցում զվարճությունը և ուրախությունը: Վարպետ Մոմիկը սիրահարված էր Սյունիքի տիրակալ՝ իշխան Օրբելյանի գեղեցկուհի աղջկան: Օրիորդն էլ առանց Մոմիկի անգամ մեկ օր չէր կարող ապրել: Բայց երբ որ դրա մասին իմացավ աղջկա հայրը, նա կանչեց իր մոտ վարպետ Մոմիկին ու ասաց.

— Աղջկաս կամուսնացնեմ քո հետ: Բայց այն պայմանով, որ դու երեք տարվա ընթացքում աննկարագրելի գեղեցկության մի տաճար կառուցես:

Երիտասարդ ճարտարապետը անհապաղ սկսեց տաճարի անընդմեջ կառուցումը: Նա հսկա մեծաբեկորներ էր հայթայթում շրջակայքի ժայռերից, պատրաստում էր տաճարի համար շինանյութեր: Շինարարությունը հաջող առաջ էր գնում, արդեն մոտենում էր նրա ավարտը: Մոմիկը բարձրանում է համարյա ավարված գմբեթի վրա և ցնծում է իր հոգու մեջ՝ պատկերացնելով հանդիպումը սիրած աղջկա հետ: Բայց այդ ժամանակ տաճարին սրարշավ մոտենում է մի ձիավոր. նա իջնում է ձիուց, բարձրանում է մինչև վերջ, գմբեթի վրա ու այնտեղից վայր է գցում մեծ վարպետին: Այդպես էր հրամայել ծառային նրա տերը՝ Սյունիքի տիրակալ իշխանը: Եվ անբախտ Մոմիկը տեղն ու տեղը մահանում է՝ ձեռքերում բռնած գմբեթի վերջին քարը: Այդ քարը դարձավ մեծ ճարտարապետի շիրմաքարը:

Բայց մնաց, չմեռավ Նորավանքի գեղեցկությունր: Դարերը նրա գեղեցկությունը դարձրեցին ավելի ապշեցուցիչ: Եվ արդեն յոթը դար անընդմեջ այդ գեղեցկությունը երգում են հավերժ կապույտ երկինքը, հավերժ ոսկե արևը, հավերժ կարմիր սարերը:

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: