Առասպել Թմկաբերդի մասին

գգ

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայոց հզոր ու անառիկ բերդերից մեկը Թմկաբերդն էր: Ժամանակին Քմկաբերդին տիրում էր մի հայ իշխան, որը հռչակվել էր իր քաջությամբ: Պարսից թագավորը իր ստվարաքանակ զորքով գալիս և պաշարում է բերդը, սակայն երկար ժամանակ չի կարողանում առնել այն:

Երբ նա հարձակում է, իշխանն անմիջապես իր քաջերով հետ է մղում նրան, և սարի նման անսասան կանգնած է մնում բերդը: Պարսից թագավորն իր աշուղին ուղարկում է բերդ: Վերջինս Թմկաբերդի իշխանուհու մոտ փառաբանում է թագավորին այնքան, որ իշխանուհին սիրահարվում է նրան: Շահը խոսք է տալիս իշխանի կնոջը, որ կամուսնանա նրա հետ, եթե ինքը սպանի իր ամուսնուն և բերդը հանձնի շահին: Իշխանի կինը սպանում է ամուսնուն, հարբեցնում նրա զորքին և բերդի բանալիները ուղարկում պարսից շահին: Շահը բերդին տիրելուց հետո հանդիպում է դավաճանուհուն: Բայց երբ որ նա ներս է մտնում սպանված իշխանի կնոջ առանձնանոցը, կինը հասկանում է, որ մեծ սխալ է գործել: Շահը հարցնում է մատնիչ իշխանուհուն.

— Ե՞ս եմ գեղեցիկ, թե ամուսինդ:

Եվ երբ կինը պատասխանում է, որ իր ամուսինը գեղեցիկ է ավելի, պարսից թագավորը հրամայում է կապել նրան ձիու պոչից և քաշ տալ՝ ասելով.

Եթե ամուսինդ գեղեցիկ էր, ապա ինչու՞ դավաճանեցիր նրան:

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: