ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:

Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
  4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
  5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

Տեսանյութ 

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 5 | 11 комментариев

Навигация по записям

11 thoughts on “ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

  1. Հարցեր և առաջադրանքներ

    Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։

    Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

    Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:

    Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:

    Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:

    Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

    Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

    Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, իսկ սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում:

    Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

    Օվկիանոսային հոսանքների դերը կլիմայի ձեվաորման գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

    Սվետլանա Մելքումյան
    5-1 դասարան

  2. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։

    Ես գիտեմ վկիանոսում ջրի շարժման տեսակներից ալիքավորումը և ցունամին:

    Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:

    Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:

    Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
    Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

    Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

    Օվկիանոսային հոսանքը լինում են սառը և տաք:
    Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը, իսկ Սառը հոսանքներից են Լաբրադորյանը:

    Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

    Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

  3. Հարցեր և առաջադրանքներ

    Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
    Համաշխարհային օվկիանոսում կա ջրի շարժման 2-տեսակ ալիքավորում և ցունամի:
    Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
    Արեգակի և Լուսնի ձգողական ուժի հետևանքով Երկրի վրա առաջանում է մակընթացություն տեղատվություն: Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը տեղատվություն:
    Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
    Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով: Օվկիանոսային հոսանքների առաջացմուն են մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներից:
    Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
    Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը:
    Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:
    Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
    Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
    Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
    Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
    Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:
    Նարե Խաչատրյան 5-2 դասարան

  4. 1.Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
    Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
    2.Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
    Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:
    3.Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
    Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը նույն ուղղությամբ փչող քամիներն են:
    4.Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
    Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում: Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
    5.Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
    Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

    Մերի Թոռունյան
    5-1 դասարան

  5. ruzanminasyannd

    1.Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։

  6. Armen Ghazaryan

    1.ալիքավորում և ցունամի
    2. Մակընթացության ժամանակ ջուրը առաջ է գալիս իսկ տեղատվության ժամանակ ջուրը հետ է քաշվում ձգողականության ուժի շնորհիվ:
    3. Օվկիանոսային հոսանքները ջրի շրջապտույտներ են, որոնք լինում են տաք և սառը:
    4. Տաք տեսակներից է Գոլֆստրիմը, իսկ սառը տեսակից է Լաբրադորյան:
    5. Տաք հոսանքները ձևավորում են տաք եղանակաը, սառը հոսանքները` սառը եղանակը, իսկ երբ տաք ու սառը հոսանքները խառնվում են,ստեղծում են բարեխառն կլիմա:

  7. Հարցեր և առաջադրանքներ

    1.Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
    Ալիքավորումը և ցունամի:

    2.Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
    Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:

    3.Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
    Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տե­ղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

    4.Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
    Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը:

    5.Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
    Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

  8. Հարցեր և առաջադրանքներ

    1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։Օվկիանոսի ջրի շարժման երկու տեսակ կա.Մակընթացություն և տեղատվություն:
    2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:Մակընթացությունը նշանակում է ջրի մակարդակի բարձրացում իսկ տեղատվությունը իջեցում:
    3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:օվկիանոսային հոսանքը ջրի հորիզոնական շարժումն է:
    4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:Տաք և սառը
    5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա: Հասարակածից եկող տաք հոսանքները իրենց հետ բերում են մեծ քանակությամբ տաքություն որը դառնում է ավելի տաք կլիմաի պատճառ,Սառը հոսանքները կլիման ավելի չորացնում են,օդը չորանում է ցամաքում տեղումներ չեն լինում և առաջանում են անապատներ:

  9. Հարցեր և առաջադրանքներ
    1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի¬տեք։
    Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
    2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
    Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա¬ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ¬վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
    • Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
    Оվկիանոսային հոսանքը դա ջրի հորիզոնական շարժումն է:
    Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
    Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար¬տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա¬ռը՝ կապույտ գույնով։
    Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:
    Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆորնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

    Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
    Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան¬ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր¬մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
    Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ¬վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
    Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա¬տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

  10. 1.Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման տեսակներից են քամին, ցունամին, տեղատվությունը, մակընթացությունը:
    2. Լուսնի և արևի ձգողականության շնորհիվ օվկիանոսներում և ծովերում առաջանում են ջրի մակարդակի բարձրացում՝մակընթացություն և իջեցում՝տեղատվություն:
    3.Ջրի հորիզոնական շարժումը օվկիանոսում կոչվում է օվկիանոսային հոսանք:
    Տաք հոսանքներ են Գոլսֆստրիմը, սառը՝ Լաբրադորյանը:
    4.Տաք հոսանքները իրենց հետ մեծ քանակության ջերմություն են տեղափոխում՝ազդելով նաև ցամաքի ջերմաստիճանի վրա: Սառը հոսանքները տեղումներ չեն առաջացնում:

  11. Հարցեր և առաջադրանքներ

    Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք: Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման տեսակներն են ալիքավորումը և ցունամին:
    Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը: Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:
    Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը: Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումը:
    Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ: Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
    Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
    Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

    Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....