Բնագիտա-տեխնիկական ստուգատես․ բլոգային դասագիրք

Արդեն 12-րդ տարի է, որ <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրում դասավանդում եմ բնագիտություն առարկան։ Այս ոչ այնքան էլ երկար ժամանակահատվածում, ինչպես կրթահամալիրն է ամեն տարի մոբիլ ու ստեղծական ներկայացել, այնպես էլ բնագիտության առարակայի դասավանդման ընթացքն եմ փորձել համահունչ զարգացնել։ Կներկայացնեմ իմ դասավանդման վերջին երկու տարիների փորձը, որոնք ընդհանրապես չեն համեմատվի կրթահամալիր մուտք գործած առաջին տարիներին, դե իհարկե, բացառապես լավ իմաստով։ Բնագիտության անբաժանելի մասն են կազմում հետազոտական և ուսումնական տարբեր լաբորատոր փորձերը, այստեղ բավականին աշխատանք է արվել, ընդհուպ, որ սովորողները փորձեր են անում տանը՝ մեծերի հետ (փորձը կամ իրենք են ընտրում, հորինում, ստեղծում կամ օգտվում են իմ բլոգի բնագիտական փորձեր բաժնից)։ Բացի այդ ինքնուրույն ու հետաքրքիր փորձեր կատարելուն նպաստում է նաև մեր ուսումնական միջավայրը` բնագիտության կահավորված լաբորատորիան։ Չեմ ուզում շատ ներկայացնել լաբորատոր փորձերի մասին, դա երևում է իմ բլոգում։ Անցնենք դասավանդման այլ խնդիրներին․․․ Անցած տարի հիմնականում աշխատել ենք նախագծերով, իսկ այս ուսումնական տարում, որպես նորամուծություն (որպեսզի դասավանդումն լինի ավելի մոբիլ և մեդիա)  իմ բլոգում բացել եմ նոր ենթաբաժին՝ բլոգային դասագիրք․ հայրենագիտություն 4, բնագիտություն 4, հայրենագիտություն 5, բնագիտություն 5: Այս ուսումնական տարին բացառապես աշխատել եմ միայն իմ անձնական բլոգով՝ նոր նյութի, առաջադրանքի հանձնարարում, քննարկումներ, առցանց դասեր և այլն։ Բլոգային դասագրքերը մի քիչ ավելի ծավալուն  աշխատանք են՝ խմբագրել, որոշակի թարգմանույթյուններ անել, լրացնել և այլն., բայց այն կնպաստի սովորողի և դասավանդողի ժամանակի ռացիոնալ օգտագործմանը, դասավանդման նյութի ամբողջական և հետաքրքիր մատուցելուն։ Ասենք, օրինակ, երբեմն-երբեմն չենք հավանում կամ չեն համաձայնվում  դասագրքի նյութի հետ,  այս դեպքում կարելի է այն փոխել, խմբագրել, դարձնել ավելի մատչելի սովորողի համար, բացի այդ պատրաստի հղումով նյութը օրացույցի միջոցով ամեն դասից հետո ուղարկվում է սովորողին։ Բացի այդ,  եթե սովորողին հետաքրքրում է այլ բնագիտական երևույթներ, անմիջապես իրենց մատչելի լեզվով փորձում ենք ստեղծել ուսումնական նյութ, առանց անընդհատ կառչելով դասագրքից։ Բլոգային դասագրքերի ստեղծման զուգընթաց սկսել եմ թարգմանել  Ա. Դիմիտրիեվի <1000 ու 1 փորձերի> բնագիտական ժողովածուն: Ի դեպ Ռուսաստանի շատ դպրոցներում հենց այս գրքից են օգտվում բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչները:

Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: