ԲԱԳՐԱՏՈԻՆԻՆԵՐ․ Աշոտ I

հաղպատ սանահին
Մեզա­նից ավելի քան 1100 տարի առաջ տեղի ունեցավ պատմական կա­րևոր մի իրադարձություն՝ Աշոտ I Բագրատունու թագադրությամբ վերականգնվեց Հայոց անկախ թագավորությունը:

Բագրատունյաց արքայա­տոհմի կառավարման օրոք Հա­յաստանը մեծ վերելք ապրեց:
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել մայրաքաղաք և դար­ձել ժամանակի խոշոր քաղաք­ներից մեկը: Կառուցապատվել ու ընդարձակվել է Կարսը և տաս­նյակ այլ քաղաքներ: Հիմնա­դրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը: Այսօր էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյու­նիքի և Հայաստանի այլ մար­զերում, մենք կարող ենք տեսնել Բագրատունիների օրոք կառուցված շատ եկեղեցիներ, կամուրջ­ներ և բազմաթիվ ուրիշ կառույցներ:

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը: Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին:
7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություն­ներ եղան, որոնք գլխավորում էին Սամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներ­կայացուցիչներ։

Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:

Այդ բաղձալի օրը իրականություն դարձավ, որովհետև դրան հասնելու համար իրենց ջանքերը միավորեցին հայ իշխաններն ու հոգևորականները, արհեստավորներն ու գյուղացիները, մի խոսքով՝ բոլորը:

Բայց այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես՝ Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։

855 թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ Հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաս­տատել ժամանակի հզոր պետություններից մեկի՝ Բյուզանդական կայսրության հետ։
Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փա­ռավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ դրանով իսկ ճանաչելով հայոց անկախ պետու­թյան գոյությունը։
Աշոտ I Բագրատուևին (885-890 թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայա­տոհմի հիմնադիրը։
Անկախ պետության վերականգնումը դժվարին ու երկարատև գործ էր։ Ոչ պակաս դժվարին ու մեծ ջանքեր պահանջող խնդիր է նաև ձեռք բերված անկախությունը պահպանելը։ Աշոտ I-ը ամրապնդեց երկրի պաշտպանությունը և բարեկամացավ հարևան երկրների հետ։
Աշոտ I Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին՝ Սմբատ I-ը , որը շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Реклама
Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: