Monthly Archives: Февраль 2015

Կոմպոստ

kompost

Թափոնների քանակի կրճատման ու դրանց վերօգտագործման լավագույն միջոցներից մեկը կոմպոսի պատրաստումն է: Կեսաքայքայվող նյութերը կարելի է վերամշակել կոմպոստի` արժեքավոր օրգանական պարապտանյութերի : Կոմպոստ կարելի է վերապատրաստել ինչպես տնային այնպես էլ քաղաքային մասշտաբի կոմպոստ արտադրող մեծ գործարաններում:

Читать далее

Categories: Ուսումնական նախագծեր, Ուսումնական փաթեթ | Оставьте комментарий

Հայրիվանք… Տրնդեզ… Ձյուն

IMG_20150214_131945 IMG_20150214_132049 Այսօր, փետրվարի 14-ին, Նոր դպրոցի և Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանցիների փոքրիկ խմբով արշավեցինք դեպի Հայրիվանք` Տրնդեզ տոնելու: Հիանալի ձյունոտ ու տաք եղանակ, հայրիվանցիների ջերմ ընդունելություն, կրակ վառեցինք, տոնեցինք, վառարանի կողքին չորացանք ու լավ տրամադրությամբ վերադարձանք տուն: Читать далее

Categories: Ճամփորդություններ, Ֆոտոպատում | Оставьте комментарий

Պապ թագավոր

 

Արշակ II-ի փոխարեն Հայոց թագավոր է դառնում նրա որդին՝ Պապը (370-374 թթ.): Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը: Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը: Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը:

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Տրդատ III Մեծ, Արշակ II

200px-Tiridates_III_of_Armenia-Baptism images

Տրդատ III Մեծ -Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը:

Արշակունյաց արքայազն Տրդատը՝ ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում: Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ: Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկու­թյամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք: Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող:

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

ԱՖՐԻԿԱ

download

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Читать далее

Categories: Բնագիտական ընթերցարան 4 | Метки: , | Оставьте комментарий

Մայրցամաքներ և օվկիանոսներ

Նայելով գլոբուսին կամ կիսագնդերի քար­տեզին՝ մենք տեսնում ենք, որ դրանց մեծ մասը ներկված է կապույտ գույնով: Դա Երկրի ջրային տարածքն է, որը բաղկացած է օվկիա­նոսներից և ծովերից: Օվկիանոսները Երկրի մակերևույթի՝ ջրով լցված հսկայական գորգերն են: Դրանք չորսն են՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց Ֆ. Մագելանը՝  առաջին եվրոպացին, որը կտրել անցել է Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:

Читать далее

Categories: Բնագիտական ընթերցարան 4 | Оставьте комментарий

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ․ Տրդատ I

19297_b

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին:

Արշակունյաց արքայատոհմը շատ նշա­նավոր թագավորներ է տվել. Տրդատ I,Վաղարշակ, Տրդատ Մեծ, Արշակ, Պապ,Վռամշապուհ և ուրիշներ: Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղ­ծել: Նրանց հերոսական գործերը չեն մո­ռացվել հետագա սերունդների կողմից:

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Տիգրան Մեծ (ք․ա 95-55թթ)

322_large

Գահակալությունը. Ք. ա. 95 թվական

Մահացել էր Հայոց արքան: Արքայազն Տիգրանը պատանդու­թյան մեջ էր Պարթևստանում: Ինչպես ձեզ հայտնի է, Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք տարածվում է Իրանական բարձ­րավանդակը: Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական պետությունը: Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեա­կան հանրապետությունը: Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաս­տանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին թուլացնել Հայաստանը, այն դարձնել իրենցից կախված թույլ մի երկիր:

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Արտաշեսյաններ

147258

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները:

Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակ­ներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից:

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Սասնա ծռեր․ Սասունցի Դավիթ

Categories: Ֆիլմեր | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....