Գարնանային արձակուրդային նախագիծ․ «ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ», ՉԱՓՈՒՄՆԵՐ

imagesCAVYEZ0V imagesCAZRMWHH

Հարգելի սովորողներ գարնանային մեկ շաբաթյա արձակուրդի ժամանակ շատ հարմար է կատարել եղանակի չափումներ կամ կլազմել սեփական <Եղանակային օրացույց>-ը։

 «ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ»

Մարդկանց կյանքր սերտորեն կապված է բնության սեզոնային փո­փոխությունների հետ: Հնուց ի վեր մարդր նկատել է բնական երևույթների հաճախությունը և դրանց փոխադարձ կապը: Այդ ամենն այնքան կարևոր նշանակություն ունի մարդկանց համար, որ նրանք սկսեցին կազմել «Եղա­նակային օրացույցներ»:

«Եղանակային օրացույցը» բնական երևույթների և եղանակը բնու­թագրող տարրերի սեզոնային փոփոխություններն են տարվա եղանակնե­րի հերթափոխի ժամանակ: Դրանցից են եղանակի փոփոխության նախանշաններր, ցերեկվա տեողությունը, օդի ջերմաստիճանը, տարվա յու­րաքանչյուր ամսվան բնորոշ եղանակային փոփոխությունները և այլն: «Եղանակային օրացույց» կարելի է կազմել յուրաքանչյուր օրվա, շա­բաթվա, ամսվա և տարվա համար:

«Եղանակային օրացույցը» կազմելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ գրքույկ՝ օրագիր, գրենական պիտույքներ, որոշ գործիքներ ու սարքավորումներ (օրինակ՝ օդի ջերմաչափ, կողմնացույց և այլն):

«Եղանակային օրացույցի» ներածական մասի գլխավոր նշումն օդի ջերմաստիճանի փոփոխության գրանցումն է, ցերեկվա տեողությունր, արևածագը ե մայրամուտը, ինչպես նաև՝ այնպիսի կարևոր պահեր, ինչպի­սիք են օդի առաջին բացասական ջերմաստիճանը, առաջին ձյան գալը և այլն:

«Եղանակային օրացույց ները»՝ ժամանակի ընդգրկման տևողությունից և այնտեղ գրառվող նյութի բովանդակությունից կախված, շատ բազմազան են:

Ստորև ներկայացված է դրանցից մեկի օրինակը՝

Օրացույցի առաջին սյունակում նշված են ամսվա օրերր (կարող են լինել շաբաթվա օրերր կամ օրվա ժամերը և այլն): Օրացույցի գլխամա­սում՝ հորիզոնական տողով, ներկայացված են այն բնական երևույթներն ու եղանակը բնութագրող տարրերը, որոնք դուք պատրաստվում եք դիտարկել և գրանցել, իսկ ներքևի մասում պատկերված են այդ երևույթների պայմանական նշանները:
Եղանակային օրացույց — 5 դասարանի համար

Ամսվա օրեր Բնական երևույթներ ե եղանակի բնութագրիչներ
արևածագը մայրամուտը օդի ջերմաս­տիճանը ամպամա — ծությունը քամու

ուղղությունը

վտանգավոր օդերևութա — բանական երևույթները
1
2
3
4
5
30 կամ 31
Պայմանական նշաններ
պարզ, արևոտ ամպրոպ ծիածան
կիսաամպամած անձրև Քամի
ամպամած ձյուն քամու

ուղղություն

Օգտվելով այս օրինակից’ փորձեք կազմել ձեր բնակավայրի «Եղա­նակային օրացույցը» որևէ ամսվա համար: Դուք կարող եք ներկայացված օրինակում կատարել փոփոխություններ։

Ուրեմն, կատարենք հետևյալ քայլերը՝

  • վերցնում ենք սովորական սենյակային ջերմաչափը և դնում պատշգամբում՝ բաց տարածքում
  • օրվա մեջ, բայց ամեն օր նույն ժամին գրանցում եք ջերմաստիճանի ցուցանիշը (դուք եք ընտրում 3, 4, …. 8 անգամ)
  • հաշվում եք օրվա միջին ջերմաստիճանը
  • հաշվում եք շաբաթվա միջին ջերմաստիճանը
  • գրանցում եք օրվա ամենացածր և ամենաբարձր ջերմաստիճանները
  • նշեք տվյալ օրվա <տրամադրությունը>, արևոտ, ամպամած, անձրևային՝ պայմանական նշանները ինքներդ կազմեք
  • կազմում եք ձեր դիտարկումների աղյուսակ և տեղադրում ձեր բլոգներում

Չափումների աղյուսակ — 4-րդ դասարանի համար

Ամսաթիվ Չափումներ Միջին Բարձր Ցածր Եղանակի տրամադրություն
23.03
9.00

13.00

17.00

21.00

24.03
9.00

13.00

17.00

21.00

25.03
9.00

13.00

17.00

21.00

26.03
9.00

13.00

17.00

21.00

27.03
9.00

13.00

17.00

21.00

28.03
9.00

13.00

17.00

21.00

29.03
9.00

13.00

17.00

21.00

Реклама
Categories: Նախագծեր, Առաջադրանքներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: