ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵԾԵՐԸ․ Կոմիտաս

Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։ Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտու­թյունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։ Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

Արամ Խաչատրյան

…1881 թվականն էր: Էջմիածնի Մայր տաճարի Վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա: Ասում են, որ նա որբ է, նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից’ Գևորգյան ճեմա­րան ընդունելու հույսով: Բայց. բոլոր հարցերին նա պատասխանում է թուր- քերեն: Կաթողիկոսը չգիտե ինչ անել:

Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել: Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել:

Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում: Եվ տղան՝ Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան: Դառնալով հոգևորական՝ Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը: Իսկ 1895 թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ:

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թու րքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում: Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթնգավառից։

Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Ա. Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը’ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև մայրը:

Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր․․․

Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է: Այն կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ նա վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը: Լինելով հանճարեղ արվեստագետ’ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները:

Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագ­րեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ եր­գերի կոմիտասյան մշակումները’ մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դա կատարել Կոմիտասը։

Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգում՝ պանթեոնում։

Կոմիտասի անունն է կրում նաև Երևանի պետական կոնսեր­վատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

Реклама
Categories: Հայրենագիտություն, Հայրենագիտություն 4 | Метки: | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: