Մշակութային արժեքներ

default մագաղաթ

Հայ ժողովուրդն ունի շատ հին և հարուստ մշակույթ: Երբ ասում ենք մշակույթ, առաջին հերթին հասկանում ենք այն ամենը, ինչ երկար դարերի ընթացքում ստեղծել է ժողովուրդը: Օրինակ’ եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, մագաղաթյա ձեռագրերը, ամրոցները, կամուրջները և այլն:

Մշակութային արժեքներ ստեղծվում են նաև այսօր՝ մեր օրերում: Դրանք, օրինակ, շատ գեղեցիկ գորգերն են, ոսկե կամ արծաթե իրերը, հուշարձանները և այլն:

Մագաղաթյա ձեռագրեր:

Երևանի կենտրոնոււմ՝ բարձրադիր սարալանջի վրա, վեր է խոյանում մի գեղեցիկ շենք: Դա Մեսրոպ Մաշտոցի անվան Մա­տենադարանի շենքն է: Այստեղ պահպանվում են ձեռագիր մատյաններ:

Մեր ժողովուրդը դրանք ստեդծել է երկար դարերի ընթաց­քում, պահել, պահպանել ու մեզ է հասցրել: Մատենադարանում կարելի է տեսնել շատ մեծ և փոքրիկ ձեռագրեր: Կա, օրինակ, մի շատ փոքր ձեռագիր մատյան, որը կոչվում է «Տոնացույց»: Այն բաղկացած է 103 էջից և ունի ձեռքի ափի մեծություն: Այս ձեռագիրը հայտնի է նաև «Թզուկ» անունով: Ձեռագրերը հին գրքեր են, որոնք գրված են ձեռքով, մագաղաթի վրա և ունեն շատ գեղեցիկ նկարազարդումներ: Այդպիսի նկարազարդումն անվանում են մանրանկարչություն: Մանրանկար բառն արդեն հուշում է, որ այդ նկար­ները փոքր չափեր ունեն: Դրանք շատ տարածված են եղել Հայաստանում: Հայ մանրանկարիչների գոր­ծերն այսօր էլ զարմացնում ու հիացնում են իրենց բարձրաճաշակ արվեստով, ինքնատիպ զարդանախշերով, պայծառ գույներով: Մանրանկարիչներից շատերի անունները չեն պահպանվել: Մեգ են հասել Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Մոմիկի և ուրիշների անունները: Նրանք տաղանդավոր մանրանկարիչներ են. որոնց գործերը զարդարում են նաև մեր ձեռագիր մատյանները:

Խաչքար: Խաչքարը հայկական կոթող-հուշարձան Է: Մեզ հայտնի ամենահին խաչքարերը 9-10-րդ դարերում են ստեղծվել: Խաչքարերը ստեղծվել են ամենատարբեր առիթներով՝ ռազմական հաղթանակների եկեղեցիների, կամուրջների և այլ շինությունների ավարտը, պատմական կարևոր դեպքերը հիշատակելու համար և այլն: Մեր ժողովրդի համար խաչքարը ծառայել է նաև որպես հուշաքար’ հանգուցյալների հիշատակը վառ պահելու համար:

Խաչքարերը շատ գեղեցիկ են. դրանք սովորաբար ունեն ուղղաձիգ սալաքարի ձև, վրան պատկերված է խաչ և տարբեր զարդաքանդակներ: Այդ զարդաքանդակ­ները երբեմն այնպիսի նրբությամբ են կատարված, որ քարի վրա քանդակած զարդը ասես ասեղնագործ աշխատանք լինի: Երբեմն Էլ դրանք նման են ոսկեր­չական գործերի: Այդպիսի բացառիկ արժեքավոր խաչքարեր են Գեղարդի ժայռափոր  Մոմիկ վարպետի խաչքարերը խաչքարը՝ Նորավանքում, «Սիրուն խաչը»՝ Դսեղում, Գեղարդի ժայռա­փոր խաչքարերը և այլն:

Մեր օրերում նույնպես հայ վարպետները, շարունակելով ավան­դույթները, կերտում են շատ գեղեցիկ խաչքարեր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես հասկանում մշակույթ ասելով: Թվարկի՛ր մի քանի մշակութային արժեքներ:
  2. Ինչո՞վ է հայտնի Մատենադարանը:
  3. Երբևէ խաչքար տեսե՞լ ես: Նկարագրի՛ր այն:
  4. Ի՞նչ է մանրանկարը:
Categories: Հայրենագիտություն 4 | Метки: | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: