Սայաթ Նովա

 

Սայաթ Նովա

Տաղով եկավ,

Ախով գնաց Սայաթ-Նովան.

Երգով եկավ,

Վերքով գնաց Սայաթ-Նովան.

Սիրով եկավ,

Սրով գնաց Սայաթ-Նովան.

Սիրով մնաց Սայաթ-Նովան։

Հովհաննես Թումանյան

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-
բանաստեղծ: Ծնվել է 1722 թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ: Սայաթ- Նովան ինքն իրեն համրում էր «խալխի նոքար», այսինքն՝ ժողովրդի ծառա:

Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները): Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ: Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ:

Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ: Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է: Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն:

Տիրամոր պատկերի առջև

Քուռը վշշոցով գլորում է իր պաղ ջրերը: Իսկ Օրթաճալայի այգիներում հարսանիք է անում նախշքար Սաքուլը’ Սայաթ- Նովայի մտերիմն ու բարեկամը: Թիֆլիսի սիրուններից է հարսնացուն’ Նաթելլան: Եվ Սաքուլը բախտավոր է իր հարսնացուով, և որ Սայաթ-Նովան է զարդարում իր հարսանեկան սեղանը: Դեռ լույսը չբացված’ այգում սկսել են ուրախ բոցով վառվել խարույկները: Բարակ ծուխ է բարձրանում նրանցից’ ցրելով խորովածի հոտը: Իսկ Քուռը վշշոցով գլորում է իր պաղ ջրերը: Երգիչն ինչ իմանա, որ ամբողջ Թիֆլիսն այսօր եկել է Օրթաճալա, բռնել հարևան այգիները’ իրեն լսելու և երգը հազար բերանով թռցնելու քաղաք: Հիմա բազմաթիվ ճամփաներով Թիֆլիս են գալիս ոչ միայն ապրանքով բեռնված քարավանները, այլև փառքի տենչով տարված և արդեն փառավորված երգասացներ, աշուղներ իրենց մեծությունը Սայաթ-Նովայով ստուգելու համար: Չորս լեզվով և աստվածային շնորհներով
հարուստ երգիչը իրեն խալխի նոքար է կոչում, և նրան նոքարանում են երգի արքաները:

Երգ էր տենչում, փառք՝ երբեք: Բայց փառքը կույր է և իր ոտքով եկավ ու գտավ նրան:

Реклама
Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: