ԳԼՈԲՈՒՍ ԵՎ ՔԱՐՏԵԶ

գլոբուս քարտեզ

Երկրի վրա ինչ-որ տեղ գտնելու համար օգտվում ենք գլոբուսից կամ քարտեզից: Գլոբուսը Երկիր մոլորակի փոքրացված պատկերն է: Քարտեզը նույնպես պատկերում է Երկիրը, բայց թղթի վրա:

Դեռ հնագույն ժամանակներից ճանապարհորդները նկարել են Երկրի մակերևույթը, ինչպես որ տեսել են: Իհարկե, տեղանքը քարտեզի վրա շատ ավելի փոքր է իրական չափերից:

Առարկայի՝ իրական չափերից մեծ կամ փոքր պատկերը կոչվում է մասշտաբային պատկեր: Օրինակ՝ եթե քարտեզի վրա տեղանքը պատկերված է իրականից 100 անգամ փոքր, ասում ենք՝ մասշտաբը «մեկը հարյուրի» է և գրում ենք «1:100»:

Երկու վայրերի հեռավորությունը հաշվելու համար այն պետք է չափել քարտեզի վրա, ապա բազմապատկել

մասշտաբով:

Պայմանական նշաններ —  Քարտեզի վրա հնարավոր չէ ամեն ինչ տեղավորել: Որպեսզի քարտեզը տեղանքի կարևոր հատկանիշների մասին տեղեկություններ տա, դրանք պատկերում են պայմանական նշաններով: Քարտեզի վրա տեղանքի հատկանիշներ կարող են լինել, ասենք, անտառները, լեռները, հանքերը և այլն: Յուրաքան­չյուր քարտեզի անկյունում նշված է, թե ո ր նշանն ինչ է ցույց տալիս: Քարտեզի վրա նշում են նաև մասշտաբը: Եթե դեմքով կանգնեք դեպի քարտեզը, ապա արևելքը կլինի քարտեզի աջ կողմում, արևմուտքը՝ ձախում, հյուսիսը՝ վերևում, իսկ հարավը՝ ներքևում:

Տարբեր տեսակի քարտեզներ կան: Օրինակ՝ տուրիստական քար­տեզներ, որոնցում պայմանական նշաններով պատկերված են տես­արժան վայրերը: Ճանապարհային քարտեզներ, որոնցում տարբեր տեսակի ճանապարհները ներկված են տարբեր գույներով: Քաղաքական քարտեզներ, որոնցում տարբեր գույներով նշված են պետությունները: Ֆիզիկական պարտեզներ, որոնցում նշված է ռելիեֆը և այլն:

Реклама
Categories: Հայրենագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: