ՏԵՂԱՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

imagesCALFRYUK

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:

Հիշու՞մ եք, թե ինչպես էիք որոշում հորիզոնի կողմերը:

Ի՞նչ պիտի անեք դրա համար:

Գիտե՞ք, որ…

Մարդիկ նկատել են, որ մենավոր ծառերի ճյուղերը հարավա­յին կողմից ավելի երկար ու փարթամ են աճում, քան հյուսիսից:

Քարերի ու ծառերի բների վրա քարա­քոսներն ու մամուռը սովորաբար հյուսի­սային կողմից են աճում:

Բլուրների հարավային լանջի ձյունն ավելի շուտ է հալվում:

Կողմնացույց — Մագնես անունով մի հովիվ մի անգամ զարմանքով նկատում է, որ ինչ-որ ուժ իրեն կանգնած տեղին է գամել: Պարզվում է՝ ապարը ձգում էր նրա կոշիկների ներբանի մեխերը:

Հովվի հայտնաբերած այս ապարը նրա պատվին մագնիս անվանեցին:

Մագնիս տեսել եք, չէ՞:

Ի՞նչ առարկաներ է ձգում:

Կատարենք մի փորձ

Վերցնենք մագնիսի կտոր և դանդաղ մոտեցնենք մետաղադրամնե­րին: Կտեսնենք, որ դրամներն ասես ցատկելով կպչում են նրան: Մագնիսի ուժն ազդում է առարկաների վրա, նույնիսկ առանց մագնի­սը նրանց հպելու: Այն տարածությունը, որի վրա ազդում է մագնիսի ուժը, կոչվում է մագնիսական դաշտ:

Մագնիսը մի կարևոր հատկություն էլ ունի, եթե թույլ տանք, որ մագնիսի կտորն ազատ շարժվի, ապա մի ծայրը միշտ դեպի հյուսիս ցույց կտա. մյուս ծայրը’՝ հարավ: Մագնիսի այս հատկությունն ՝մարդիկ ստեղծել են կողմնացույցը: Այս պարզ սարքն ունի մագնիսե ազատ շարժվող սլաք, որը ճանապարհորդներին օգնում է որոշել ճիշտ ուղղությունը և չմոլորվել:

Հորիզոնի չորս հիմնական կողմերից բացի՝ կողմնացույցի վրա նշվում են նաև չորս միջանկյալ կողմերը՝ հյուսիս-արևելք, հարավ- արևելք, հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք:

 Ինչու՞ էր սլաքը շեղվել

Մհերը, մեքենայի դռանը հենված, փորձում Էր կողմնացույցով որոշել ճանապարհը: Բայց նկատեց, որ կողմնացույցի սլաքը շեղվել Էր՝ հյուսիսը ցույց չէր տալիս: Ի՞նչն էր պատճառը:

Реклама
Categories: Հայրենագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: