Մայիսյան հավաք 2015

Այս տարի մայիսյան հավաքին, որպես <հավաքից-հավաք>, ներկայացնում եմ իմ մեկ տարվա աշխատանքի արդյուքները։ Ասեմ, որ կրթահամալիրը լինելով մոբիլ և ստեղծական դպրոց և ապահովելով այդ միջավայրն ամեն տարի, որպես առաջընթաց, մի նոր ուսումնական ու հետաքրքիր նախաձեռնությամբ է առաջ գալիս։

Ինձ համար ասեմ, որ մի քանի տարի առաջ, որպես նորամուծություն ստեղեղծվեցին դասավանդողի ու սովորողի  ուսումնական բլոգներ, այսօր դա արդեն մեր դասավանդման մեջ բաղկացուցիչ մասն է կազմում և նույնիսկ այս տարի բլոգավարությունը էլ ավելի զարգացնելով, իմ բլոգի առանձին բաժին են կազմում բլոգային դասագրքերը՝ 4-5-րդ դասարանցիների բնագիտություն և հայրենագիտություն։ Բլոգային դասագրքերը համարում եմ իմ այս տարվա ստեղծած նյութերից կարևորագույնը, այն շատ աշխատատար է, բայց արդյունքն ավելի գոհացուցիչ՝ ժամանակի խնայողություն, անմիջապես սովորողին հետաքրքիր ու մատչելի նյութի տրամադրում և այլն։ Այս մասով կփորձեմ փակագծերը մի քիչ բացել՝

Արդեն 12-րդ տարի է, որ <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրում դասավանդում եմ բնագիտություն առարկան (Գեղարվեստի և Նոր դպրոցի 4-5-րդ դասարաններում)։ Այս ոչ այնքան էլ երկար ժամանակահատվածում, ինչպես կրթահամալիրն է ամեն տարի մոբիլ ու ստեղծական ներկայացել, այնպես էլ բնագիտության առարակայի դասավանդման ընթացքն եմ փորձել համահունչ զարգացնել։ Կներկայացնեմ իմ դասավանդման վերջին երկու տարիների փորձը, որոնք ընդհանրապես չեն համեմատվի կրթահամալիր մուտք գործած առաջին տարիներին, դե իհարկե, բացառապես լավ իմաստով։ Բնագիտության անբաժանելի մասն են կազմում հետազոտական և ուսումնական տարբեր լաբորատոր փորձերը, այստեղ բավականին աշխատանք է արվել, ընդհուպ, որ սովորողները փորձեր են անում տանը՝ մեծերի հետ (փորձը կամ իրենք են ընտրում, հորինում, ստեղծում կամ օգտվում են իմ բլոգի բնագիտական փորձեր բաժնից)։ Բացի այդ ինքնուրույն ու հետաքրքիր փորձեր կատարելուն նպաստում է նաև մեր ուսումնական միջավայրը` բնագիտության կահավորված լաբորատորիան։ Չեմ ուզում շատ ներկայացնել լաբորատոր փորձերի մասին, դա երևում է իմ բլոգում։ Անցնենք դասավանդման այլ խնդիրներին․․․ Անցած տարի հիմնականում աշխատել ենք նախագծերով, իսկ այս ուսումնական տարում, որպես նորամուծություն (որպեսզի դասավանդումն լինի ավելի մոբիլ և մեդիա)  իմ բլոգում բացել եմ նոր ենթաբաժին՝ բլոգային դասագիրք․ հայրենագիտություն 4, բնագիտություն 4, հայրենագիտություն 5, բնագիտություն 5: Այս ուսումնական տարին բացառապես աշխատել եմ միայն իմ անձնական բլոգով՝ նոր նյութի, առաջադրանքի հանձնարարում, քննարկումներ, առցանց դասեր և այլն։ Բլոգային դասագրքերը մի քիչ ավելի ծավալուն  աշխատանք են՝ խմբագրել, որոշակի թարգմանույթյուններ անել, լրացնել և այլն., բայց այն կնպաստի սովորողի և դասավանդողի ժամանակի ռացիոնալ օգտագործմանը, դասավանդման նյութի ամբողջական և հետաքրքիր մատուցելուն։ Ասենք, օրինակ, երբեմն-երբեմն չենք հավանում կամ չեն համաձայնվում  դասագրքի նյութի հետ,  այս դեպքում կարելի է այն փոխել, խմբագրել, դարձնել ավելի մատչելի սովորողի համար, բացի այդ պատրաստի հղումով նյութը օրացույցի միջոցով ամեն դասից հետո ուղարկվում է սովորողին։ Բացի այդ,  եթե սովորողին հետաքրքրում է այլ բնագիտական երևույթներ, անմիջապես իրենց մատչելի լեզվով փորձում ենք ստեղծել ուսումնական նյութ, առանց անընդհատ կառչելով դասագրքից։ Բլոգային դասագրքերի ստեղծման զուգընթաց սկսել եմ թարգմանել  Ա. Դիմիտրիեվի <1000 ու 1 փորձերի> բնագիտական ժողովածուն: Ի դեպ Ռուսաստանի շատ դպրոցներում հենց այս գրքից են օգտվում բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչները:

Հաջորդ իմ գործունեությունը արշավներն են։ Ունենալով փոքրիկ բալիկ արշավում ենք դեռ մեկ օրով։ 2014-2015 թվականին 15 արշավ եմ կազմակերպել՝ Ամբերդ, Թալին, Արուճ, Խոր Վիրապ, Արտաշատ մայրաքաղաքի հնավայր, Հայրիվանք, Բջնի, Արգիշտխինիլիի ավերակներ։

Այս ուսումնական տարում ձեռք բերում եմ համարում <Ես պարտիզպան եմ> նախագծի արդյունքում կանոնավոր պարտիզպանություն անող 4-5-րդ դասարանցիների խմբերը։ Նախագծի արդյունքում սովորողները դարձան ավելի պատասխանատու և պարտաճանաչ պարտիզպաններ։ Ճիշտ է մեր կրթական ոլորտը միշտ խրախուսել է նման աշխատանքները, միշտ կատարել ենք, բայց այս տարի այն ավելի զարգացավ ու դարձավ կենսակերպ։ Սովորողների պատասխանատու վերաբերմունքը, խանդավառությունը, ուշադրությունն իրենց խնամած ծառերին, թփերին, տարածքներին, պատասխանատու հերթապահությունը․․․

Տարբեր նախագծերի և դասընթացների շուրջ այցելել և հետաքրքիր դասեր ենք ունեցել հետևյալ թանգարաններում և Երևանամերձ վայրերում՝

  • Երևան քաղաքի պատմության թանգարան
  • Էրեբունի թանգարան
  • Մատենադարան
  • Կարմիր բլուր
  • Ծիծեռնակաբերդ
  • Բնության թանգարան
  • Երկրաբանական թանգարան

Բնատեխնիկական ստուգատեսին հանդես եմ եկել <Բլոգային դասագրքեր> հոդվածով։
Էկոտուր 2015-ին ներկայացրել եմ հետևյալ նախագծերը՝

<Ես պարտիզպան եմ>

Հրազդան գետ

2014-2015 ուս․ տարում  բնագիտություն և հայրենագիտություն առարականերից աշխատել ենք հետևյալ նախագծերի շուրջ՝

Մենք ենք, մեր ամրոցները

Երևանը բլուրներից. Կարմիր բլուր

Իմ գյուղը․ հայրենագիտական նախագիծ

Մենք ենք մեր լեռները․ հայրենագիտական նախագիծ

Մեզ սնող հողը․ բնագիտական նախագիծ

Իմ արմատները՝ Տոհմածառ․ հայրենագիտական նախագիծ

Ջուր․ բնագիտական նախագիծ

Տրնդեզ․ Հայրենագիտական նախագիծ (նախագծի ավարտ և տրնդեզի ծես Հայրիվանքում)

Էկոտուրին ընդառաջ. Ես պարտիզպան եմ նախագիծ

Գարնանային արձակուրդային նախագիծ․ «ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ», ՉԱՓՈՒՄՆԵՐ

Հայկական գետերը․ բնագիտական-հայրենագիտական նախագիծ

Հրազդան գետ

ԿոմպոստԿոմպոստի պատրաստման տեխնոլոգիան

Реклама
Categories: Հավաքից հավաք | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: