Գինեգործություն, Ոսկերչություն, Արծաթագործություն, Տարազ

gini Taraz_1

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում;

Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշա­հոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշար­ձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնա­վայրերում հայտնաբերված հնձանները:

Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը:

Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծու­թյուններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ:

Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում:

Չնայած դրան, գինու չարաշա­հումը, մշտապես գինովցած լինելը հայերի, ինչպես և այլ ժողովուրդների մեջ ամոթալի, պարսավանքի արժանի սովորություն է համարվել:

Գործնական աշխատանք

Տոնական սեղանին գինու հետ միասին տարբեր ուտելիքներ են դրվում: Որոնք են ձեր սիրելի ճաշատեսակները: Ի՞նչ ուտե­լիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին: Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:

Տետրում առանձին սյունակներով գրեք հարցերի պատաս­խանները: Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների հետ: Հնարավորության դեպքում օգտվեք լրացուցիչ այլ տեղեկատու աղբուրներից:

Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ- Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արա­րողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հա­գուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։

Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։

Ոսկերիչներն ու արծաթա­գործները միայն զարդեր ու հարդարանքի իրեր չեն պատ­րաստում։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր, անցյալում’ արքայական ու իշ­խանական պալատները։

Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։

Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովր­
դական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։

Image_4881

Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցեև չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ:
  2. Ժողովրդական որ վարպետին են անվանում բրուտ:
  3. Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։
  4. Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։
  5. Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։
Реклама
Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: