ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ Մանուել, Տրդատ, Մոմիկ

350px-Faceofgod imagesCA80E7ZP

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճար­տարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։

Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմից։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ։

Իսկ ովքե՞ր են կառուցել այս կամ այն կոթողը, ի՞նչ է մեզ հայտնի Հռիփսիմեն ու Զվարթնոցը, Աղթամարն ու Անիի տաճարները կառուցող ճարտարապետների և շինարար- վարպետների մասին։ Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասին։ Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասել։ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ — Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերը։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։

Ոստան քաղաքի պալատը — Ամրոցի գագաթը ծովահայաց է և շատ վայելուչ։ Երբ հողմերից հուզված ալեկոծվում է ծովը, նրա ծաղկաձև ալիքները հաճելի և վայելուչ են երևում, իսկ երբ օդը հստակ է լինում, գրավում է բոլորին’ իր ծավալումը տեսնելու համար։ Որի պատճառով և թագավորը ձեռնարկում է նրա մեջ կառուցել ապարանքներ, սենյակներ և փողոցներ հրաշալի, պատկերավոր և տեսակ-տեսակ հորինվածքով, որը չեմ կարող պատմել։ Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով, հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում, ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ’ զարդարված ոսկեզարդ և պես-պես ներկերով, հույժ լուսավոր։ Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման և մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա, դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը, և պես-պես գույներով շրջշրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին։

Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:

Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում՝ Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի՝ Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը երկրաշարժից փլվել էր։ Վիթխարի, ավելի քան 31 մետր տրամագիծ ունեցող գմբեթը վերականգնելու դժվարին և պատվաբեր գործը  հանձնարարվեց Տրդատին։ Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի միջոցներ, շինարարական տեխնիկայի ինչ հնարներ կիրառեց Տրդատը գմբեթը վերականգնելիս, բայց մի բան հաստատ է. արդեն հազար տարի տաճարի գմբեթը կանգուն է՝ դիմանալով բոլոր փորձություններին։

untitled

Անիի մայր տաճարը

1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցու­մը։ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տա­ճարի կառուցմանն Անիում։ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնո­ցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն։

Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապե­տական արվեստի հետագա զարգացման վրա։

14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում՝ Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորա­վանքի երկհարկ դամբարան-եկեղեցին, ինք­նատիպ խաչքարեր և մանրանկարներ։ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշա­տակը հավերժացնող մի համեստ խաչքար կա։

 

Реклама
Categories: Հայրենագիտություն | Метки: | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: