Որդան կարմիր

59830372

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում
է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմիրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:

Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Հեքիաթում հասարակ նախրապանի աղջիկը՝ Անահիտը, թագավորի տղայի հետ ամուսնանալուց առաջ որևէ արհեստ սովորելու պայման է դնում։ Հեքիաթը մեզ այդպիսով ասում է՝ պետք է հարգալից վերաբերվել արհեստին, քանի որ այն միշտ անհրաժեշտ է։

Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Реклама
Categories: Հայրենագիտություն, Հայրենագիտություն 4 | Метки: | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Որդան կարմիր

  1. Уведомление: Հայկական գիր | MSKH Հայրենագիտական ակումբ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: