ՄԱՐԴՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈԼՈՐՏԻ ՎՐԱ

6356_1 untitled

Շատ մեծ է մարդու ազդեցությունր կենսոլորտի վրա: Այդ ազդեցությունը դրսևորվում է տարբեր ձևերով:

Տնտեսության մեջ և առօրյա կյանքում զանազան նպատակներով մարդը մեծ քանակով հանում է և շահագործում զանազան մետաղական հանածոներ: Նա օգտագործում է նավթ, գազ և այլ վառելանյութեր, քար և շինանյութ, պարարտանյութեր: Մարդր հատում է անտառներ, վնասում կենդանի օրգանիզմներին: Դրանով մարդու գործունեությունը հանգեցնում է կենսոլորտի բնական պաշարների սպառման: Շուտով, ոչ շատ երկար ժամանակ հետո իրոք կսպառվեն մետաղները, նավթի ու գազի և այլ բնական պաշարները: Այդ պատճառով անհրաժեշտ է խնայել այդ պաշարները, փնտրել և օգտագործել այլրնտրանքներ:

Տարբեր նյութերի արտադրության և օգտագործման պատճառով մար­դը նաև աղտոտում է կենսոլորտը: Բնության մեջ առաջա­նում են մեծ ծավալներով բազմաթիվ թափոններ և վնասակար նյութեր, տարբեր միացություններ: Որպես արդյունք՝ փոփոխվում են շրջակա միջա­վայրի այն պայմաններր, որոնց հարմարված են կենդանի օրգանիզմները:

Հետաքրքիր է, որ մարդու գործունեության պատճառով երկրագնդի վրա կրճատվում է բույսերի և կենդանիների բազմազանությունը:

Բացահայտված են բույսեր ե կենդանիներ, որոնք կանգնած են անհետաց­ման եզրին: Կենսաբազմազանության կրճատումը ևս բացասապես է անդրադառնում կենսոլորտում տարբեր գործրնթացների վրա:

Ակնհայտ է, որ մարդու ազդեցությունը կենսոլորտի վրա տարեցտարի ավելի է մեծանում: Այդ ազդե­ցության բացասական հետևանքները կրճատելու ուղղությամբ մշակվում են և իրականացվում տարբեր միջոցառումներ: Սակայն դրանց ծավալներր պետք է ընդլայնվեն, ամեն մեկը պետք է դառ­նա բնապահպան:

Ծաղիկ պոկելուց, թիթեռ կամ բզեզ բռնելուց առաջ մտածիր, որ դա անդրադառնալու է մեր բնության, մարդու ապրելու վրա:

Հարցեր ե առաջադրանքներ

1. Ի՞նչ ազդեցություն ունի մարդու գործունեությունը կենսոլորտի վրա: Ի՞նչ ձևերով է դա դրսևորվում:

2. Ինչպե՞ս կրճատել կենսոլորտի վրա մարդու բացասական ազդե­ցությունը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Կենսոլորտում բույսերի ե կենդանիների բազմազանության պահպանման նպատակով ստեղծ­վել են Կարմիր գրքեր, որտեղ ներ­կայացված են հազվագյուտ, անհե­տացող և անհետացման եզրին կանգնած բույսերը և կենդանիները: Նրանք պահպանման կարիք ունեն: Այդ նպատակով ստեղծված են ար­գելոցներ և արգելավայրեր, ազգային պարկեր, բնության հուշարձաններ և այլն, իրականացվում են տարբեր այլ միջոցառումներ:

Реклама
Categories: Բնագիտություն 5 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: