Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ

03-_1_~1 605_b

Երվանդաշատ — Ք. ա. 220 թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս՝ Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրա­քաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։

Լրացուցիչ նյութ

Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվան­դակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինու­թյուններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակու­թյան շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությանը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան’ իր երկու շրթունքներով։

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ — Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապե­տության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որ առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որ շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։

Արտաշատը հիմնադրել է Արտաշես 1-ը՝ հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը», ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատա­կագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։

Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

Վաղարշապատ — Հայոց Վաղարշ I թագավորը (117-140 թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։

zechmiadzin_kafedr_sobor_gl

Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս պարսպապատ տարածքին։ Այնտեղ էին թագավորական պա­լատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո 303 թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։

Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441 թ. հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաս­տատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը։

 Կարթագեն — Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաք- պետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ: Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Реклама
Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: