ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ։ ԻՆՉՊԵՍ ԶԳՈՒՇԱՆԱԼ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ

Լսեք Տիգրանիկի պատմությունը և ամեն անգամ, երբ նա վտանգավոր բան է անում, ծափ տվեք: Բացատրեք, թե ինչու է արարքը վտանգավոր:

ՓՈՐՁԱՆՔ ՏԻԳՐԱՆԻԿԸ

Առավոտ էր: Փողոցը լի էր մարդկանցով, և բոլորն աշխա­տանքի էին շտապում: Տիգրանիկն անցորդներին հրմշտելով առաջ նետվեց, որ դիմացի մայթն անցնի: Հետո՞ ինչ, որ լուսակրի կարմիր լույսը վառվեց, ինքը շտապում էր… Քիչ մնացմ ի հսկա բեռնատարի տակ ընկներ: Բեռնատարն արգելակեց, ու Տիգրանիկը մի կերպ փախավ, հասավ կանգառ: Վազեց, ցատկեց ավտոբուսի ոտնակին, բայց ավտոբուսը շարժվեց: Տիգրանիկը, հավասարակշռությունը կորցնելով, թրմփաց ցած… Դեռ բախտը բերեց, որ հետևից մեքենա չէր գալիս:

«Լավ, ոտքով կհասնեմ»,- մտածեց Տիգրանիկն ու քայլեց փողոցով: Մի բաց դռնակ տեսավ, որից ինչ-որ լարեր էին կախված: Վարպետները հոսանքալարերն էին նորոգում ու մի պահ անզգուշաբար թողել, հեռացել էին…

Ուզեց քաշել, պոկել՝ պետք կգան: Բարեբախտաբար մի պապիկ արագ հասավ ու հետ քաշեց:

Մի փքոքր ուշացած դպրոց հասավ:

Զանգը տվեց, ու Տիգրանիկը շտա­պեց բուֆետ: Առավոտյան չէր հասցրել նախաճաշել, ու փորը սովից վեց-վեց էր անում: Հեծնեց բազրիքին, ցած սահեց ու… ոտքը փուշ մտավ: Վա՜յ, ոնց էր մրմռում: Մի կերպ, կաղալով, հասավ բուֆետ, չամիչով բուլկի առավ ու սկսեց արագ ուտել, քանի զանգը չէր տվել: Շտապելուց պատառը շնչափողը թռավ: Քիչ էր մնում խեղդվեր: Զանգը հնչեց: Տիգրանիկն շտապեց ֆիզկուլտի դահլիճ, բայց վազելիս ոտքը սահեց…

Մի քանի օրից արձակուրդ սկսվեց:

Ավա՜ղ, Տիգրանիկը, ձեռքը գիպսի մեջ, ստիպված էր նստել տանն ու տխուր- տրտում նայել, թե ընկերներն ինչպես են խաղում բակում …

 

Реклама
Categories: Բլոգային դասագրքեր, Ես և շրջակա աշխարհը 3 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: