Բնագիտություն 6․ առարկայական ծրագիր

Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը — 6 դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:


Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Հետևաբար դասընթացի հիմնական խնդիրը սովորողներին բնության ուսումնասիրության գիտական մեթոդներին ծանոթացնելն է:
Պարզ փորձերի միջոցով սովորողը կենտրոնացնում է իր ուշադրությունը այս կամ այն երևույթի վրա, զարգանում է նրա աշխատասիրությունը, տրամաբանությունը,համառությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը, վերլուծելու,
համագործակցային ունակությունները, ինքնուրույն «հայտնագործություններ»կատարելու ձգտումը: Փորձերը կատարվում են լաբորատոր սարքերով,անհրաժեշտության դեպքում ինքնուրույն սարքեր են պատրաստվում:
Սովորողը ըստ իր ընդունակությունների զարգացնում է իր կարողությունները և հմտությունները:
Սովորողը ծանոթանում է նաև բնապահպանական խնդիրների, շրջակա  միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ:
Բնագիտությունը փոխկապակցվում է մայրենի և օտար լեզուների,մաթեմատիկայի, կերպարվեստի, դիզայնի, ֆիզկուլտուրայի, թատրոնի, երաժշտության հետ:

6-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա.
1. դիտել և նկարագրել երևույթը,
2. տարբերել երևույթի կարևոր և երկրորդական (պատահական) կողմերը,
3. երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
4. պարզագույն երևույթների դիտումների արդյունքների բացատրության
համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել,
5. հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, մակերես, ծավալ, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն) չափել, իմանալ դրանց չափման
միավորները և նրանց միջև եղած կապերը,
6. փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
ներկայացնել
բ. ունենա՝
1. նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ,
2. փորձեր կատարելու պարզագույն հմտություններ,
3. երևույթը նկարագրող մեծությունների միջև կախվածությունը փաստելու
հմտություններ
4.փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ
5.Պատկերացում կազմի Երկիր մոլորակի ձևավորման փուլերի մասին
6. Պատկերացում կազմի աշխարհի ֆիզիկական քարտեզի մասին՝ կարողանա վերտուալ ճանապարհորդել ցամաքից-ցամաք, երկրից-երկիր և այլն
7.Տարին 3-4 նախագիծ ներկայացնի՝ անհատական կամ խմբային:
Թվարկված հմտությունների և գիտելիքների ձևավորումը բնագիտական կրթության առանցքային խնդիրներն են: Բայց դրանց սկիզբը դրվում է հենց բնագիտության դասավանդման ընթացքում:
2. Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտությունը հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով,
անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,
• համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ,
• թվային ֆոտոխցիկ,
• տեսախցիկ,
• էլեկտրոնային ռեսուրս,
• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն:
Ուսումնական միջավայր է ջերմոցը, բակը, բնությունը:
3. Թեմաները ըստ չափորոշիչների
2013-2014թթ. ուս.տարում նորամուծությունն էր նախագծային ուսուցումը: Բնագիտության դասընթացի նախագծային թեմաներն են 6-րդ և 5-րդ դասարաններում ներքոհիշյալ թեմաների անվանումները: Այսինքն թեման ուսումնասիրում ենք նախագծի տեսքով, որը էլ ավելի է թույլ տալիս ընլյանելու սովորողների մտահորիզոնը, ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև ավելի լայն շերտերով ուսումնասիրել տվյալ թեմաները դասագրքի վերնագրերից դուրս: Բացի ներքոհիշյալ նախագծային թեմաներից կարող են լինել նախագծեր, որոնք առաջ կքաշվեն ըստ սովորողների հետքրքության,հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունը: Դրանք կարելի է նախատեսել կիսամյակում՝ 1-2 նախագիծ:

Ուսումնասիրվող թեմաներ՝
• Նյութերի փոխակերպումը
• Մարմինների շարժումը և փոխազդեցությունը
• Ջերմային, էլեկտրական և մագնիսական երևույթներ
 Էներգիան բնության մեջ
 Ձայնային և լուսային երևույթներ
 Կենդանի օրգանիզմներիկառուցվածքը և հատկությունները
 Օրգանիզմների կենսագործունեությունը
 Օրգանիզմ և միջավայր
 Մարդու առողջությունը
 Ռադիոակտիվություն և հետևանքները
 ՀՀ արդի բնապահպանական խնդիրները՝ նախագծի տեսքով
 Տարերային աղետներ
 Մարցամաքի և օվկիանոսների աշխարհագարություն

4. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական
բովանդակությունը, կազմակերպումը
Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների,ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է
տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Դասերը ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելով:
Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ: Կիսատ մնացած աշխատանքը նա ավարտում է տանը: Տանը սովորողը զբաղվում  է ինքնակրթությամբ, կատարում է հանձնարարված առաջադրանքը, կարդում է
գիտահանրամատչելի գրականություն: Անհատապես կամ փոքր խմբով սովորողը կատարում է հետազոտական աշխատանք, մասնակցում է օլիմպադաներին, տարբեր մրցույթների:
Հատուկ կարիքներով սովորողները, ըստ իրենց կարիքի, ներառվում են խմբային  աշխատանքների մեջ:

5.Գնահատումը
Սովորողները գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր  թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող աշխատանք էլեկտրոնային  եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք:
Կարևորվում է մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին և դրանց  անդրադարձը: Պարտադիր այցելություն Աստղացուցարան՝ ցանկալի է 3-4 այց մեկ կիսամյակում: Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի
մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Կիսամյակի ընթացքում  ստեղծվում է սովորողի անհատական թղթապանակը, որտեղ ամփոփվում է կատարած  աշխատանքները: Սովորողի թղթապանակը հենց իրենց բլոգում առանձնացրած բնագիտություն բաժինն է: Տարեկան գնահատումը կատարվում է կիսամյակային  գնահատականների և ստուգարքային աշխատանքի՝ էլեկտրոնային բնագիտական գիրք  ստեղծելու հիման վրա, նախագծերին մասնակցությունը և այլն::
2013-2014 ուս. տարուց մեր կրթահամալիրում, որպես նորություն անվաց նախագծային ուսուցման: Վերջինս հանդիսանում է գնահատման մեթոդներից մեկը և հնարավորություն է տալիս սովորողին ազատ ստեղծագործելու և ինքնաարտահայտվելու ։

Վերը նշվածից ելնելով սովորողը գնահատվում ՝ ստուգված — չստուգված։

Реклама
Categories: Ծրագրեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: