ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

imagesCA1K4Y0Z

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։

Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։

Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով:

Հայրենիքի համար շատերն են հերոսական գործեր արել, անգամ իրենց կյանքը տվել։

Սիրել հայրենիքը նշանակում է ճանաչել այն, գիտենալ նրա անցյալը, գնահատել մեր նախնիների ստեղծած ու մեզ փոխանցված անգնահատելի ժառանգությունը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Սև և Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, գտնվում է մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ: Շուրջը գտնվող մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով: Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է:

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս: Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան:
Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ:

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ Միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն. ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է գտնվել: Միջնաշխար­հը հարուստ է արգավանդ դաշ­տերով, երփներանգ ծաղիկնե­րով պատված մարգագետիննե­րով ու սառնորակ աղբյուրներով: Այստեղ է նաև Վանա լիճը, որին հայերը ծովակ են անվանում: Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում:

Վանա լճից բացի լեռնաշխարհն ունի մեծ ու փոքր այլ լճեր, որոնց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ Սևանը: Այն գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում:

Իր գեղեցկությամբ և քաղ­ցրահամ ջրի արժեքավոր պաշարներով Սևանը հայոց լեռնաշ­խարհի մարգարիտն է:

Բացառիկ գեղեցկության հա­մար Հայաստանի լճերը համե­մատվում են զմրուխտի, փիրու­զի, մարգարիտի և բնության այլ հրաշալի ստեղծագործություննե­րի հետ:

Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնու­թյունը: Այստեղ լեռներից բացի կան անդնդախոր կիրճեր, որոնց հատակով հոսում են արագահոս  գետեր: Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետը՝ Արաքսը: Արաքս ի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը, որը Հայաստանի բերք ու բարիքի շտեմարանն է: Բացի այդ, այստեղ են կառուցվել նաև Հայաստանի վեց մայրաքաղաքները, այդ թվում՝ Երևանը: Հայոց աշխարհի մեկ այլ հայտնի գետ՝ Արածանին, ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից: Ըստ ավանդության, ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկու­թյան աստվածուհին՝ Աստղիկ դիցուհին:

Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով, իջնում էր լեռներից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու: Այդ պահին հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին անտառի մթին ծառաստանի մեջ՝ հեռվից գեղե­ցիկ աստվածուհուն տեսնելու համար: Բայց Աստղիկը Մշո ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և անտեսանելի էր դառնում:

Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը: Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը: Հայ ժողովուրդը բազում երգեր է հյուսել Մշո դաշտի մասին՝ ցույց տալով իր սերը Հայկական լեռնաշխարհի այդ գողտրիկ անկյան նկատմամբ.
Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:
  2. Նայեք քարտեզին և պատկերացրեք, թե ինչի հետ կարելի է համեմատել Հայկական Պար լեռնաշղթան։
  3. Որտեղ է գտնվում Հայոց Միջնաշխարհը։ Նկարագրեք այն։
  4. Թվարկեք լեռնաշխարհի լճերը։ Ինչի՞ հետ են դրանք համե­մատվում։
  5. Ի՞նչ կենդանիներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը:
  6. Կարո՞ղ եք մտաբերել որևէ երգ Սասունի կամ Մշո դաշտի մասին:
  7. Ի՞նչ գիտեք Հայկական լեռնաշխարհի մասին. տետրում լրաց­րեք աղյուսակը:
Դիրքը, հարևան տարածքները
Նշանավոր լեռնագագաթները
Նշանավոր դաշտերը
Գետեր, լճեր
Բույսեր, կենդանիներ
Реклама
Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: