Բարձունքի հաղթահարում. սբ. Մաշտոցներ բարձունք

10439013_1168802459800478_1498831085564784032_n 11215182_1168801656467225_6361598780003419570_n

Սեպտեմբերի 12-ին և 19-ին Նոր դպրոցի 4-րդ (27 սովորող, 3 ուսուցիչ 1 ծնող) և  5-րդ դասարանցիները (18 սովորող, 2 ուսուցիչ, 2 ծնող) ճամփորդեցին դեպի Սևանի տարածաշրջան: Ճամփորդությունն  իր մեջ ներառում էր մի քանի նախագիծ` «Բարձունքի հաղթահարում», Հայաստանի քաղաքները՝ հայրենագիտական ծանոթացում Սևան քաղաքին, այցելություններ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի,  «Մաշտոցներ» սրբատեղի բարձունքի հաղթահարում, էկոլոգիական՝ Սևանի Բուսաբանական այգի և մարզական` լող Սևանա լճում: Դե իհարկե, սովորողների համար ամենատպավորիչը Սևանում լողալն էր…

11219344_1168801746467216_9013336201161931379_n 11223996_1168802359800488_8666958368487934143_n 11227909_1168802249800499_2865970400980306110_n  11896051_1168801799800544_3817717410702577620_n 11986439_1168801956467195_3501141860762805263_n 11988192_1168802283133829_6022228526182293670_n 11988702_1168801996467191_808477110884843942_n 11988719_1168801849800539_8915067079361046848_n 11999082_1168802333133824_8385714932004025505_n 12003206_1168802513133806_3811700508748791234_n 12003356_1168801676467223_2510192861325241222_n 12003898_1168802079800516_4316424898475730411_n 12004953_1168802176467173_6438883882379936325_n 12006127_1168802043133853_696956475522858370_n 12011224_1168802426467148_2793064414569639770_n

Реклама
Categories: Հաշվետվություններ, Ճամփորդություններ, Նախագծեր, Ընտրության գործունեություն | 10 комментариев

Навигация по записям

10 thoughts on “Բարձունքի հաղթահարում. սբ. Մաշտոցներ բարձունք

  1. Ճանապարհորդություն դեպի Սևան

    Ես սեպտեմբերի 12-ին եղա Սևանա լճում: Եղանակը շատ մեղմ էր: Մենք մինջև Սևանա լիճ գնալը գնացինք Սևան քաղաքի եկեղեցիններից մեկը: Այնտեղ մենք բոլորս երգեցինք տեր իմ աստվածաշնչային երգը և հետո գնալով եկեղեցիի մյուս կողմը մենք սկսեցիք մոմեր վառել: Հաջորթ կանգառն էր Սևանի բուսաբանական այգին: Մենք այգու ճանապարհին տեսանք Ախթամարի (սևանավանք) զույգ վանքերը. վանքերը գտնվում են Սևան թերակղզու բլուրի վրա և կառուցվել են 305-ից մինջև 874թ. Սևանում, Գրիքոր Լուսավորչի միջոցով, Վերջապես հասանք բուսաբանական այգի: Մենք հավաքելով կաղիններ շրջեցինք այգին, այն շատ գեղեցիկ էր և նայելուց քեզ թվում է, որ այն անտառ է: Հետո գնացինք դեպի Մաշտոցներ բարձունքը: Մենք բարձրանալով բարձունքը հասանք փոքրիկ աղութքատան (մատուր), որտեղի կողքով անցնում եր սառնորակ ջուրը: Մենք այնտեղ ճաշեցինք և իչանք դեպի Սևանա լիճ: Սևանա լճում մենք լողացանք և խաղեր խաղացինք: Ես տպավորված եմ այդ առշավից, որովհետև ես սովորեցի այն ինչ չգիտեի Սևանի մասին: Վերադարձանք ժամը հինգին և ժամը յոթին մենք արդեն Երևանում էինք:
    5-2 դասարան
    Առնո

  2. Շաբաթ օրը մենք դասարանով ընկեր Իվետայի և ընկեր Աննայի հետ ճամփորդեցինք Սևան: Առաջինը մենք եղանք Սևան քաղաքում, ծանոթացանք քաղաքին, եղանք Սևանի եկեղեցում, աղոթեցինք, երգեցինք: Հետո գնացինք Բուսաբանական այգի, այնտեղ մեզ անծանոթ ու հետաքրքիր ծառեր ու ծաղիկներ կային, նաև` պտղատու: Հաջորդ վայրը որ գնացինք բարձունքի վրա գտնվող Մաշտոցներ եկեղեցին էր: Մենք հեշտությամբ բարձրացանք այդ վայրը: Այնտեղից շատ լավ երևում էր Սևանը: Եկեղեցում աղոթեցինք և ստացանք օրհնություն: Մեր ճամփորդությունը ավարտվեց լողով Սևանում: Շատ հետաքրքիր էր ճամփորդությունը , և անհամբեր սպասում եմ հաջորդին:

    Պապիկյան Մուշեղ

  3. Մենք այս օր գանացինք Սևան ,այնտեղ եկեղեցի կար, մենք մտանք եկեղեցի մոմ վառեցինք և դուրս եկանք։ Հետո գնացինք բուսաբանական այգի, այնտեղ լիքը ծառեր և կաղիններ կաին։ Հետո գնացինք Սուրբ Մաշտոցներ բարձունքը բարձրացանք, կերանք խմեցինք և սկսեցինք խաղալ։ Գնացինք Սևանի ափ, լողացանք, խաղացինք և վերադարձանք։

    Ինձ ամենաշատը դուր եկավ լիճը և եկեղեցին։

    4-2 դասարան
    Հովակիմյան Վիգեն

  4. Հարությունյան Հարություն

    Ճամբորդություն դեպի Սևան
    Մենք շաբաթ օրը Ընկեր Իվետայի հետ այցելեցինկ Սևան քաղաք: Բարձրացանք Սուրբ Մաշտոցներ բարձունքը: Իսկ հետո բարձրացանք սար, որտեղ գտնվում էր Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին: Նաև այցլեցինք Բուսաբանական այգի: Այգում բազում ծառեր կաին` եղևնիներ, փշոտ բյուսեր, վայրի հատապտուղներ: Վերջում մենք գնացինք Սևանա լիճ, այնտեղ վազվզեցինք ,ֆուտբոլ խաղացինք, նաև համտեսեցինք ձմերուկ: Եվ ուրախ տրամադրությամբ վերադարձանք տուն:

    Հարությունյան Հարություն

  5. Անի Արղության
    Մենք սեպտեմբերի 19-ին գնացել էինք Սևան:Այնտեղ մենք առաջին հերթին գնացինք երկնաբանական թանգարան, այնտեղ մենք տեսանք կենդանիներ որոնցից պատրաստել էին խրտվիլակներ նաև այնտեղ տեսանք թե´ ինչպես են ապրել այն ժամանակ:Հետո մենք գնացինք բուսաբանական այգի այնտեղ շատ գեղեցիկ էր կարծես անտառում լինեինք:Հետո մենք հաղթահարեցինք Մաշտոցներ բարձունքը, իսկ հետո մենք գնացինք եկեղեցի այնտեղ երգեցինք Հայր մերը, վանահայրը մեզ օրհնեց և մենք մոմ վառեցինք:Դրանից հետո մենք գնացինք Սևան և այնտեղ սկսեցինք լողալ, դե իհարկե մեզ համար ամենաուրախալին լողալն էր:

  6. Մարիամ Հովհաննիսյան
    Սեպտեմբերի19- ին ես իմ ընկերների հետ ուղևորվեցի դեպի Սևան: Մենք եղանք Սևանի երկրագիտական թանգարանում: Այնտեղ տեսանք չորացրած կենդանիներ և երկնաքար, փոքրիկ տներ` ձեռքով պատրաստած և այլն: Հետո ուղևորվեցինք Սևանի բուսաբանական այգի: Այնտեղ մենք տեսանք տարբեր տեսակի ծառեր և ծաղիկներ, վայրի մրգեր, մի քիչ էլ բոլորից թաքուն մորի համտեսեցինք: Կեսօրին մոտ խմբով ընկեր Իվետայի հետ բարձրացանք Մաշտոցներ բարձունքը: Հաղթահարելով այն` հասանք մի մատուռի մոտ, որտեղ քահանան մեզ օրհնեց: Մեր առջև բացվեց չքնաղ Սևանի փայլփլուն երեսը: Սևանը նման էր արծաթափայլ մազերով գեղեցկուհու: Մի քիչ հանգստացանք, ապա իջանք դեպի Սևանի կողմը: Դժվար էր իջնելը, բայց կարողացանք հաղթահարել և լողացինք կապուտակ Սևանում: Բարձր տրամադրությամբ և ժպիտով վերադարձանք Երևան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: