ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ

hayk

Նախորդ դասերին մենք կարծես յուրա­հատուկ մի ճանապարհորդության մեջ լինե­ինք: Այդ շրջագայության ընթացքում ծանո­թացանք Հայկական լեռնաշխարհին՝ Հայոց հայրենիքին, զրուցեցինք հայոց լեզվի, հա­յերի դավանանքի ու Հայոց եկեղեցու մասին:

Այժմ մենք մի նոր ճամփորդություն ենք սկսում: Այս անգամ մենք մտքով գնալու ենք դեպի անցյալ և կրկին վերադառնալու ենք մեր ժամանակները: Այս ճանապարհոր­դությունն իհարկե ավելի դժվար է, հետևա­բար մեզ «ժամանակի մեքենայի» պես յու­րահատուկ միջոց է պետք:

Եթե սովորական ճանապարհորդության Սարդը և առյուծը. ժամանակ մարդիկ օգտվում են ավտոմեքենայից, գնացքից, ինքնաթիռից, ապա ժա­մանակի խորքը գնալու համար դեռևս այդպիսի մեքենա չեն հայտնագործել: Ժամանակի մեքենա չկա, իհարկե, բայց ճանապարհորդության միջոց գոյություն ունի: Դա մարդկանց հիշողության շնորհիվ պահպանվող տեղեկությունների, գիտելիքների ամբողջությունն է, որը փոխանցվում է սերնդե­սերունդ: Այն սովորաբար անվանում են պատմություն, նաև’զրույց, ավանդություն, առասպել:

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո- վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս
առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մով- սես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեը է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում ասվում է ժամանակի մեքենայի մասին: Հասկանալի է, որ իրականում այդպիսի մեքենա չկա: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։
  2. Ի՞նչ առասպելներ գիտեք, ով է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները:
  3. Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով:
  4. Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին:
  5. Ո՞րն է ձեր ամենասիրելի
  • առասպելը,
  • առասպելական հերոսը:
Реклама
Categories: Հայրենագիտություն, Բլոգային դասագրքեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: