Արշավ դեպի Թալինի տարածաշրջան

Շաբաթ օրը, հոկտեմբերի 17-ին <Մենք ենք մեր բերդերը>, <Խոնարհված եկեղեցիներ> ուսումնա-հայրենագիտական նախագծերի շուրջ արշավում ենք դեպի  Թալինի տարածաշրջան՝ Երևան-Արուճի քարավանատուն — Թալինի սբ. Կաթողիկե, սբ. Հովհաննես եկեղեցիներ — Թալինի Աշոտ Երկաթ ամրոց — Ագարակի բրոնզեդարյան բնակատեղի:

Ցանկացողները գրանցվեն մինչև չորեքշաբթի օրը:

Արուճի քարավանատուն

Ագարակի բրոնզեդարյան բնակատեղի

Реклама
Categories: Հայտարարություն, Ճամփորդություններ | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Արշավ դեպի Թալինի տարածաշրջան

  1. Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում:

    Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2, 2 մլրդ դրամ: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կատարվել են 90,3 տոկոսով, ընթացքի մեջ է երրորդ փուլը, որով կիրականացվի դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքային նշանակության այլ կառույցների նորոգման 41 ծրագիր մարզի 34 համայնքում:

    Մինչ մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ տեղերում կատարված աշխատանքներին ծանոթանալը` Թալինի նորընտիր քաղաքապետ Ս. Արամյանը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքի, համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ: Նշվեց, որ առաջիկայում նորընտիր ավագանին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը, եւ ՏԻ մարմինները կսկսեն իրենց բնականոն գործունեությունը:

    Թալինի տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ դպրոցների շենքեր են վերանորոգվում: Թալին քաղաքի շենքերի տանիքների նորոգման համար ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով 92,3 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ ծրագրով կվերանորոգվեն մեկ տասնյակից ավելի շենքերի տանիքներ:

    Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ մի շարք համայնքներում դպրոցների նորոգման աշխատանքների ընթացքին: Դաշտադեմ համայնքում ծրագրի երրորդ փուլով 30 մլն դրամ է հատկացված դպրոցի վերանորոգման համար, Կաթնաղբյուր համայնքում նույն նպատակի համար 40,1 մլն դրամ է նախատեսվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ արդեն կատարվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը եւ վստահեցրին, որ աշխատանքները չեն խանգարի ուսումնական գործընթացին ու մինչեւ հոկտեմբերի կեսերը կավարտվեն: Փոխվարչապետը շրջայց կատարեց նաեւ համայնքի մշակույթի տանը, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով հատկացված 17,4 մլն դրամով:

    Արուճ համայնքում դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ նոր ուսումնական տարին աշակերտներն արդեն կդիմավորեն բարեկարգ դպրոցում: Աշխատանքներն իրականացվել են երկրորդ փուլով նախատեսված 61,3 դրամով:

    Փոխվարչապետին զեկուցվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում կավարտվեն: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց ուշադրություն դարձնել հատկապես կատարվող աշխատանքների որակին` ընդգծելով դրա կարեւորությունը ծրագրի հետագա շարունակության տեսանկյունից:

    Այս համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը փոխվարչապետին ներկայացվեցին ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր, նշվեց, որ սակավաջուր տարին այդ առումով որոշակի դժվարություններ է ստեղծել: Ա. Գեւորգյանը բնակիչներին պարզաբանումներ ներկայացրեց ոռոգման սակագնի ձեւավորման տրամաբանության, ՋՕԸ-երի գործունեության, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Թալին» ՋՕԸ-ի ներկայացուցիչները կայցելեն համայնքներ` տեղում իրավիճակը քննարկելու եւ գործնական լուծումներ առաջարկելու համար:
    Alina Arzumanyan

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: