Հունվարի 11-15. հեռավար ուսուցման ծրագիր

Հարգելի սովորողներ հունվարի 11-15 սկսում ենք մեր հեռավար ուսուցումը:

Առաջադրանք 1 — Բնագիտական ստուգատեսին ընդառաջ

Յուրաքանչյուրդ կազմում եք հինգ հարց մեր անցած թեմաներից և մեկ կամ ավելի հարցեր էլ ձեզ հետաքրքրող, որոնք կապ կունենան բնագիտության հետ, դրանք կարող են լինել հարցեր կենցաղից, եղանակներից, ամանորյա սեղաններին դրված սնունդների օգտակարությունից կամ վնասից և այլ, այսինքն այն ինչ իրոք ձեզ հետաքրքիր է։ Հարցերը ուղարկում եք ինձ և ձեր ընկերներին։ Հետո բոլորից ստացված հարցերը խմբավորում եք, խոսքը կրկնվող հարցերի մասին է, դարձնում եք մեկ ընդհանուր հարցաշար և սկսում եք աշխատել։ Պարբերաբար առցաց տեղեկացնում եք ձեր աշխատանքների մասին։

Այդ հարցերի միապաղաղությունից խուսափելու համար  ձեզ եմ ուղարկում մի քանի փորձեր, որոնցից մեկը կկատարեք տանը, կնկարահանեք, իհարկե վերջում այդ ամենը դնում եք բլոգում և ուղարկում ինձ։

Մոմով փորձ․

Անհրաժեշտ նյութեր՝ մոմ, ափսե, ջուր, լուցկի, կես լիտրանոց բանկա

Փորձի ընթացքը․ Ափսեի մեջ լցնում ենք ջուր, մոմը զգուշությամբ դնում եք ջրի վրա, վառում եք, բանկան դնում վրան։ Ինչ տեղի ունեցավ և ինչու ։

 Սառցե կարթ․

Անհրաժեշտ նյութեր՝ սառույցի մի քանի կտոր, երկար ապակյա տարա(դա կարող է լինել բնական հյութերի համար նախատեսված ապակյա տարաները), թել, աղ։

Փորձի ընթացքը․ Ապակյա տարայի մեջ լցնել սառույցները, թելը իջեցնել այնպես, որ մի ծայրը կպնի սառույցին ,իսկ մյուս ծայրը մնա ձեր ձեռքում, որից հետո աղը ցանել այն սառույցի վրա որին կպած է թելը, մի փոքր սպասելուց հետո թելը բարձրացրեք։ Ինչ տեսաք։

Անանուն փորձ-ով այս փորձը կանի նա էլ թող անունը մտածի

Անհրաժեշտ նյութեր՝  մետաղյա բարակ լար 10- 15սմ երկարությամբ, ամանի հեղուկ,թել,մատիտ

Փորձի ընթացքը․ Մետաղյա լարի երկու ծայրերը միացնում ենք իրար, ստանում ենք շրջան, մեջտեղից կապում ենք թելը ոչ շատ ձիգ, հետո այն իջնում ենք օճառաջրի մեջ, մետաղալարի մեջ առաջանում է բարակ շերտ թելն էլ մեջտեղում, մատիտի կամ մատի օգնությամբ ծակում ենք թելից վերև կամ ներքև գտնվող հատվածը։ Ինչ եք տեսնում՝ նկարագրեք։

 Սրանք իմ առաջարկած փորձերն են, բայց դուք կարող եք օգտվել նաև համացանցից և կատարել լրիվ ուրիշ փորձ․ սպասում եմ ձեր աշխատանքներին։

Առաջադրանք  2 — Բլոգներում տեղադրում եք ձեր ձմեռային առաջադրանքները՝

  • ինչպես եք անցկացրել Նոր  տարին
  • հին հայկական նոր տարին
  • առասպելներ,ծեսեր, ավանդական ուտեստներ
  • ձեր ցանկությամբ կավ վերը նշված փորձերից (կարող եք օգտվելով համացանցից) ընտանիքի անդամների հետ կատարեք որևէ բնագիտական փորձ՝ գրեք եզրակացությունը, պատրաստեք ֆիլմ

Բլոգում տեղադրած նյութերի հղումները  ուղարկում եք ինձ։

Ուսումնական նյութ — հարմար ժամանակ է ընթերցանության և վերընթերցանության համար

Տորք Անգեղ

Ասք՝ Արտաշեսի և Սաթենիկի մասին

Զրույցներ իմ բնակավայրի մասին

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Հաճելի ընթերցում:

 

 

 

Реклама
Categories: Հեռավար ուսուցում, Ֆիլմեր, Առաջադրանքներ | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Հունվարի 11-15. հեռավար ուսուցման ծրագիր

  1. Уведомление: Հեռավար ուսուցում. հաշվետվություն | MSKH Հայրենագիտական ակումբ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: