Այգիների պարարտացումը

Հողի բերրիությունը պահպանվում է նրա հետևողական խնամքով, օրգանական և հանքային պարարտանյութերի պարարտացմամբ: Հողում սննդանյութերի պակասը հանգեցնում է պտղաբերության անկման, պտղաբերության հաճախականության արտահայտմամբ:


Պարարտանյութերը պետք է հող մտցնել 25-30 սմ խորությամբ, քանի որ ծառի արմատները թափանցում են բավականին խորը և սաղարթի սահմաններից դուրս: Երիտասարդ այգիներում պարարտացումը պետք է տալ սաղարթի սահմաններում` բնի շուրջը: Այգու պարարտացման նորմաները կարելի է որոշել ելնելով հողի բերրիությունից, ծառի հասակից, ծանրաբեռնվածությունից: Հասուն գոմաղբը մեկ հա-ին ընդունված է տալ 25-30 տ կամ կենսահումուս` 2-3տ 1 հա-ին 3-5 տարին մեկ: Հանքային պարարտանյութերից` P-ը 60-150 կգ/հա, K 60-120 կգ/հա, N 60-130 կգ/հա, կիրառել 2 անգամ` գարնանը և աշնանը:
Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կիրառումը նախապայման է առողջ բույսեր և պտուղներ ունենալու համար: Պայքարը պետք է սկսել ծառի բնի և կմախքային ճյուղերի սպիտակեցնելուց. 10 լ ջրին խառնել 2 կգ կիր և ավելացնել թարմ գոմաղբ կամ կավահող: Մեծ տեղ պետք է հատկացնել պայքարի մեխանիկական միջոցառումներին, որի ժամանակ պետք է կտրել, հեռացնել և ոչնչացնել վնասատուների ձմեռային բները, ձվակույտերը, ցեցաբները և այլն: Ծառի բներին որսող գոտիներ կապելու միջոցով խնձորենու պտղակերի թրթուրները հավաքել և ոչնչացնել: Արդյունավետ է լուսա և գունաթակարդների օգտագործումը: Գարնանը` մինչև բողբոջների ուռչելը, բացվելը, երբ օրվա միջին ջերմաստիճանը 4 ˚C-ից բարձր է, ծառերը սրսկել 0.4-0.8 %-ոց կարատեի լուծույթով: Այս միջոցառումները գրեթե ազատում են այգում ձմեռած վնասատուներից, ինչպիսիք են` վահանակիրները, տերևակերները, խնձորենու պտղակերները, բոստայնատզերը և այլն: Կորիզավոր պտղատու ծառատեսակների բողբոջների ուռչելու շրջանում ծառերը սրսկել 1-3 %-ոց բորդոյան հեղուկի լուծույթով, 0.25 %-ոց ռիդոմիլ գոլդի լուծույթով, 0.4 %-ոց տոպազի լուծույթով: Միջոցառումն ուղղված է դեղձենու գանգրոտության, կորիզավորների ծակոտկեն բծավորության, մոխրագույն փտախտի և այլ սնկային հիվանդությունների դեմ:

Реклама
Categories: Պարտիզապուրակային գործ, Ֆիլմեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: