Առցանց ուսուցում. դիջիթեք 2016

Ելնելով տարբեր անկանխատեսելի իրավիճակներից (դե ձմեռային շրջանում հինականում գրիպի տարբեր տեսակի համաճարակները, մանկական հիվանդություններ՝ ջրծաղիկ, դեղնախտ և այլն) կարող են լինել հանգամանքներ, որ խաթարեն ուսումնական բնականոն ընթացքը: Վերցնենք այս տարվա հունվարյան օրինակը՝ գրիպի կամ այսպես ասված խոզի գրիպի վարակը: Մեր կրթահամալիրը լինելով կրողն այլընտրանքային մանկավարժության՝ արագ և ճկուն գտավ նաև սրա լուծումը:

Հունվարյան երեք շաբաթները վերածվեցին առցանց հեռավար ուսուցման շաբաթների: Ճիշտ է՝ անհատական եղել են հեռավար ուսուցման դեպքեր ելնելով սովորողի վիճակից, բայց համատարած անցնել առցանց դասի, սա իհարկե նորությունն էր:

Ես ինքնս վարել եմ առցանց հեռավար դասեր կրտսեր դպրոցի հայրենագիտություն և բնագիտություն առարկաներից: Իմ բլոգում բացել եմ հեռավար առցանց ուսուցման բաժին: Ասեմ, որ շատ պատասխանատու և աշխատատար աշխատանք էր, վերահսկել սովորողների մասնակցությունը, առաջադրանքներ կազմել տնային և ընտանեկան պայմանների համար: Առաջին շաբաթը, իմ կարծիքով, ուներ որոշակի բացթողումներ և դժվարություններ (սովորողներին լիարժեք ներգրավելու, ներկա-բացակայի և այլն), բայց երկրորդ շաբաթվա ընթացքում, փորձեցի սովորողներին տալ այլ առաջադրանք կամ կիրառել հարցից-հարց մեթոդը: Սովորողները իրենց հարցից-հարց ծագած հարցերը և պատասխանները  պետք է ներկայացնեին համապատասխան  հեռավար-առցանց դասի   կարծիքներ բաժնում:

Առաջին փուլում կար առաջադրանք, որտեղ սովորողները իրենք էին կազմում իրենց հարցաշարը և իրենց հետաքրքրող հարցերը և պետք է ուղարկեին իրենց ընկերներին: Երկրորդ փուլում կամ շաբաթում դրանք դարձան առցանց դասի նյութեր:

Այստեղ մի փոքր կմանրամասնեմ….

Շատ հետաքրքիր էր հարցից-հարց այս տարբերակը և հետաքրիր քննարկումներ եղան և հնարավորություն տրվեց շատ հարցից-հարց ծագող սովորողների կազմած առաջադրանքները լինեին օրվա դասի կամ այսպես ասած հեռավար առցանց դպրոցի  կազմակերպման միջոց: Ընտրեցի մի քանի  հետաքրքիր հարցաշար և օրվա հեռավար առցանց դասի պատասխանատու նշանակեցի հարցաշարերը կազմող սովորողներին, օրինակ՝ Անի Արղության 5-2 դասարանՅակովլև Արտյոմ 4-2 դասարան: Հարցից հարց էր ծագում, և ստացվեցին հետաքրքիր առցանց քննարկումներ:

Բայց սա դեռ ամենր չէ… այնքան ծավալուն բնույթ կրեց այս առաջադրանքների կատարումը, որ փոխադրեցին այսպես ասած <մոտավար>, ինչպես սովորողներս են գրում, դաշտ և հիմա մտադիր եմ շաբաթը մեկ անգամ առցանց հարցից-հարց դասը վարելու հնարավորություն ունենա յուրաքանչյուր սովորող (քանի որ շատ կուտակված հարցեր կան): Այս մեթոդը նպաստում է  սովորողի պատասխանատվության բարձրացմանը և հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:

Հեռավար ուսուցման մի կարևոր երևույթ էր, ինչպես և ֆլեշմոբների ժամանակ, ընտանիքով աշխատելը, այստեղ պետք է առաձնացնեմ Արղության Գոհարիկի հարցից-հարց մեթոդի ժամանակ առաջացած ու իր հարցի շուրջ կազմակերպած առցանց քննարկումը, որը կրում էր արդի մեզ բոլորիս հուզող բնապահպանական ուղղություն՝ ինչու չեն վերանում ատոմակայանները, եթե կան այլընտրանքային հոսանքի ստացման ուղղություններ: Այս հարցադրումն էլ կզարգացնենք և կմասնակցենք էկոտուր 2016- ին:

Այս մեթոդն ավելի  հեշտ էր վերահսկում կամ արտահայտում յուրաքանչյուր սովորողի անհատական վերտուալ ներկայությունը:

Հեռավար ուսուցումն էլ, իհարկե, ունի իր բարդությունները: Հետևողական և լարված աշխատանք է, այլապես ոչ մի շոշափելի արդյունքների չես հասնի, դե ինչպես ցանկացած ուսումնական գործընթաց: Վիրտուալ բացատրել սովորողին անհասկանալի բնագիտական բառերը կամ երևույթները, բայց սա էլ ուներ իր հետաքրքրությունը, համատեղ պրպտումների արդյունքում գտնում էինք ցանկացած երևույթի, հարցի պատասխան:

Այս երեք շաբաթների ընթացքում հեռավար քննարկեցինք, պատրաստվեցինք փետրվարին կայանալիք բնագիտական ստուգատեսին:

Հեռավար-առցանց ուսուցման հետաքրքիր էր մասնակցել որպես ծնող: Մարիայի հետ մասնակցեցինք հեռավար-առցանց ընդհանուր պարապմունքին և հետաքրքիր նախակրթարանային նախագծերի՝

Բարի լույս

Բնագետիկ Մարիան:

 

 

Реклама
Categories: Հոդվածներ, Ֆիլմեր | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Առցանց ուսուցում. դիջիթեք 2016

  1. Уведомление: Հեռավար ուսուցում. հաշվետվություն | MSKH Հայրենագիտական ակումբ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: