Ուսումնական ձմեռ…

Это слайд-шоу требует JavaScript.

Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.

Այս պատճառով հուշակոթողը ժողովրդի կողմից հայտնի է «Չարենցի կամար» անվանումով:

Реклама
Categories: Ճամփորդություններ, Ֆոտոպատում, Ընտրության գործունեություն | 3 комментария

Навигация по записям

3 thoughts on “Ուսումնական ձմեռ…

  1. Այդ օրը իմ համար շատ հետաքրքիր օր էր: Մենք ճաշեցինք և սկսեցինք մեր գժությունները: Սկսեցին աստիճանների վրայով սահել, հետո ներկայացրեցինք մարզական ստուգաթեսը և սկսեցինք խաղալ ձնագնդի: Հետո արդեն սկսեցինք ձյան մեջ թավալ գալ ձյան մեձ, ցացկոտել և այլն… Հետո մի քանի հոգի մրսեցին և մենք վերադարձանք հետ Նոր դպրոց:

  2. Այդ օրը շատ լավ և զվառճալի էր նստեցինք մեքենան սկսեցինք աղմկել հենց ասանք տեղ գնացինք կամար այնտեղ միքիչ սնվեցինք և
    գնացինք վառժություն արեցինք և գնացինք սահելու:

  3. Չարենցի կամար հուշարձանի տեղեկություն

    Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

    Հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.

    Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
    Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

    ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
    ԱՐԱՐԱՏԻ ԿԱՄԱՐ
    Կամարի վրա գրված է Եղիշե Չարենցի
    «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից
    հետևյալ տողերը`
    Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ
    գագաթ չկա,
    Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ
    Մասիս սարն եմ սիրում:

    Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա 1957 թվականին կանգնեցվեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի խոսքերը` նրա և ողջ հայ ժողովրդի կողմից պաշտելի Արարատ լեռան մասին: Այդ պատճառով էլ հուշակոթողը ժողովրդի կողմից առավել հայտնի է «Չարենցի կամար» անունով: Այստեղից վեհաշուք Արարատը տեսանելի է օրվա բոլոր ժամերին:
    Եղիշե Չարենցը (1897-1937թթ.) ծնվել է Պարսկաստանում, ութամյա կրթություն է ստացել Ղարսում, որն այդ ժամանակ Ռուսական կայսրության իշխանության տակ գտնվող հայկական գավառական քաղաք էր: 1914 թվականին, երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, նա միանում է հայ կամավորների ջոկատներին, որոնք ռուսական զորքերի կազմում մարտնչում էին Կովկասյան ճակատում:
    1919 թվականին Չարենցը տեղափոխվում է Երևան և աշխատում որպես ուսուցիչ: 1920 թվականին, երբ Հայաստանում խորհրդային կարգեր են հաստատվում նա դառնում է Խորհրդային Հայաստանի մարտիկն ու երգիչը` լիահույս, որ դա է իր երազած Հայաստանի կառուցման, իր խոցված ու վիրավոր երկրի վերքերի ապաքինման լավագույն ճանապարհը: 1930-ական թվականներին, երբ խորհրդային երկրում սկզբնավորվում ու արմատավորվում է անհատի պաշտամունքը, Չարենցի հայացքները դառնում են անհամատեղելի իշխող բռնատիրական-ամբողջատիրական համակարգի հետ: Միլիոնավոր անմեղ մարդկանց ու անվանի արվեստագետների թվում` Եղիշե Չարենցը ևս 1937 թվականին դարձավ այդ բռնատիրության զոհը, իսկ նրա ստեղծագործությունները արգելվեցին: Սակայն դեռևս կենդանության օրոք հրատարակվել է Չարենցի ստեղծագործությունների 6-հատորյակը և մեկ վեպ: Բանաստեղծի գործերն ու կյանքի պատմությունը պահպանվում են Երևանի նրա անունը կրող տուն-թանգարանում: Եղիշե Չարենցի անունով է անվանակոչված Հայաստանի գրականության և արվեստի թանգարանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: