Տրնդեզ․ Հայրենագիտական նախագիծ

կկկ

<Տրնդեզ> հայրենագիտական նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանի սովորողների համար։

Նպատակը՝

  • ծանոթանալ ծեսի ավանդույթներին, խորհրդին
  • <Ուսումնական ձմեռ> նախագիծ
  • ինչպես են տոնել հին հայերը
  • եկեղեցական նշանակությունը
  • ուտեստները
  • ժողովրդական նշանակությունը

Յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր նյութը ֆիլմի կամ շնորհանդեսի տեսքով և տեղադրում բլոգներում, մինչև փոտրվարի 12-ը։ Ընտրված ու հետաքրքիր նյութերը, նախագծի ընթացքը կներկայավեն Սեբաստացի ռադիոյի հերթական թողարկումներում։

Նախագծի ավարտը փետրվարի 13-ին՝ համատեղ տոնում ենք Տրնդեզը Սևանա լճի ափին, Հայրիվանք եկեղեցու բակում։

Անհրաժեշտ իրեր՝

  • Օրապահիկ
  • Ջուր
  • Պահեստային տաբատ, ձեռնոցներ
  • Տաք, սպորըային հագուստ
  • Ծեսին համապատասխան սնունդ
  • Փայտ
  • Սահնակ

 

 

Реклама
Categories: Նախագծեր, Ընտրության գործունեություն | 3 комментария

Навигация по записям

3 thoughts on “Տրնդեզ․ Հայրենագիտական նախագիծ

  1. Պատմությունը
    Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:
    1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:
    Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 1952,1972,1973թթ. Հ.Մնացականյանի ղեկավարությամբ:Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի:Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է:Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ,որոնցից մեկը զարդարված է կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով:
    Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե,երկաթե,ոսկրե և քարե զենքեր,գործիքներ ու զարդեր):Հայտնաբերվել են նաև կավե կուռք,բազմազան անոթներ,սուզակներ,կրակարաններ և այլն:Հիմքեր կան ենթադրելու,որ եկեղեցու առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը,որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ,վերաբերում է նույն ժամանակաշրջանին:Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ:

    Ավանդությունը
    Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին`Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:
    Ավանդությունը

  2. Уведомление: Ձմեռային ուսումնահայրենագիտական ճամփորդություններ | Հայրենագիտության ուսումնական կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: