Ամերիկայի հայտնագործումը. մաս I

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով:Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր:

Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը: Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից, լսել էր բազում պատմություններ դրանց մասին, որոնք նրա երևակայության վրա մեծ ազդե­ցություն էին գործել: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը: Կոլումբոսը համոզված էր, որ կարելի է Ասիայի արևելյան ափերը հասնել Ատլանտյան օվկիանոսով՝ անընդհատ դեպի արևմուտք շարժվելով:

Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ. և վերջապես բախտը ժպտում է նրան: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս Նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:

Մոտ մեկուկես ամիս շարունակ Կոլումբոսի առագաստանավերը համընթաց քամու օգնությամբ հանդարտ շարժվում էին Ատլանտյան օվկիանոսով: Շուտով նավաստիները հեռվում նկատում են կանաչ տարածություն: Թվում էր. թե դա երկար սպասված ցամաքն էր: Սակայն իրականում դա Սարգասյան անափ ծովն էր, որտեղ լողում էին մեծ քանակի ջրիմուռներ: Հետո երևում են թռչունների երամներ: Նորից է ուրախու­թյունը համակում բոլորին, ու նորից դրան հաջորդում է դառը հիասթափու­թյունը: Երկարատև նավարկությունը հու­սահատեցնում է նավաստիներին: Նավա­խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր­վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա­ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ  էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը:

 

Реклама
Categories: Ֆիլմեր, Բնագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: