Ես և շրջակա աշխարհում…

IMG_20160503_095858

Արդեն մեկ ամսից ավել է, որ 3-1  դասարանում դասավանդում եմ Ես և շրջակա աշխարհ դասընթացը: Իրական իմացումի հրճվանք և ինձ համար և հուսով եմ երրորդցիների… Ուսումնասիրել ենք տիեզերքը, բնական աղետները, Փորձանք Տիգարնիկ նախագծի շրջանակում սովորել անվտանգության կանոններ դրսում, բակում, տանը և փողոցում… Սովորել և ուսումնասիրել ենք սեփական փորձով:

Պետք է առանձնացնեմ աղետների մասին մեր ուսումնասիրությունները… Պարզ է, որ փոքրիկները շատ հետաքրքրված էին… Պետք էր թեման այնպես մատուցել, որ չառաջնար վախի մթնոլորտ… Քանի որ Հայաստան գտնվում է սեյսմոակտիվ գոտում, իմ պարտքն եմ համարում, որպես մասնագետ, հնարավորինս իրազեկել երկրաշարժի մասին: Խաղերի և Երկրաշարժի մասին պատմող մուլտֆիլմի միջոցով թեման հաղթահարեցինք և նույնիսկ փոքրիկները սկսեցին դասընթաց կազմակերպել տան մեծիկների համար:

Մայիսյան հավաքին ընդառաջ կազմակերպեցինք փոքրիկ շրջական արշավ: Ես և շրջակա դասընթացի շրջանակում ճանաչողական, հայրենագիտական, թաղամասային-հեծանվուղային արշավ կատարեցինք Նոր դպրոցից- Գեղարվեստ-Նոր դպրոց հեծանվուղով: Մինչ այդ դասարանում քննարկել էինք մարդու վարքագծի անվտանգության կանոնները տարբեր իրավիճակներում՝ փողոցում, դպրոցում, բակում, տանը և այլն: Հիմա պահն էր այս ամենը գործնականով կիրառելու:  Հեծանվուղու ճանապարհը բռնեցինք ու գնացինք դեպի Գեղարվեստի դպրոց: Ճանապարհին որոշեցինք հորիզոնի կողմերը՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք: Մի փոքր շրջեցինք Գեղարվեստի դպրոցի բակերով և հետդարձ…. Իրական արշավորդների նման հետ վերադարձանք այլ ճանապարհով, որպեսզի ավելի լավ ճանաչենք մեր շրջապատը… Արշավախումբն ուներ ջրի խնդիր, գտանք, խմեցինք ու շարունակեցինք շրջական ուսումնասիրել… Հանդիպեցինք խոչընդոտի՝ շինարարույթան, դա էլ քաջաբար շրջանցեցինք և շտապեցինք մեր Նոր դպրոց: Հաջորդ օրը, google earth ծրագրի օգնությամբ  (այս ծրագրով աշխատում ենք 4-5-րդ դասարանցիների հետ, ամեն արշավից առաջ քարտեզագրում մեր անցնելիք ուղին)  քարտեզագրեցինք մեր անցած ուղին… այ սա հետաքրքիր աշխատանք էր… Հատակագծի վրա նորից որոշեցինք հորիզոնի կողմերը: Սովորողներն էլ ոգևորված այդ ծրագրով, ներբեռնեցին իրենց անհատական համակարգիչների մեջ: Ամեն մի դասին որևէ վայրի մասին խոսելիս, քննարկելիս, պատմելիս…. արագ գտնում էին քարտեզի վրա:

SEBASTACI1111

 

 

Այս ամբողջ ընթացքում հետաքրքիր էր փոքրիկների առեղծվածային հարցերին պատասխանելը, քննարկելը, լուծումներ տալը:

Էկոտուրի շրջանակներում նայել և քննարկել ենք Օզի Օզոն ֆրանսիական բնապահպանական մուլտֆիլմը: Մուլտֆիլը օզոնային շերտի և արևի ուլտրամանուշակագույն ճառտագայթներից պաշտպանվելու մասին էր…. առջևում ամառ է…

 

Реклама
Categories: Հոդվածներ, Ֆիլմեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: