Անտարկտիդայի հայտնագործումն ու հետազոտումը

Ջեյմս Կուկը Ավստրալիայի հայտնադործումից հետո իր երկրորդ ճանապարհորդությունը (1772-1775թթ.) լիովին նվիրում է հարավային մայրցամաքի հայտնագործմանը: Նրան հաջողվում է թափանցել հա­րավային բևեռային շրջանը: Այդ ճանապարհորդության մասին Կուկը գրում Է. «Ես շրջանցել եմ հարավային կիսագնդի օվկիանոսը այնպես, որ հերքում եմ որևէ մայրցամաքի գոյության հնարավորությունը: Սակայն եթե այն հայտնաբերվի, ապա միայն բևեռի մոտերքում՝ նավարկության համար անմատչելի վայրերում»: Ծովագնացների շրջանում Կուկի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հարավային մայրցամաքի հայտնա­գործմանն ուղղված ծովային արշավախմբերի  հայտարարությունից հետո տևական ժամանակ ընդհատվեցին:

Կուկի տեսակետը հերքվեց մոտ 50 տարի անց՝ ռուս ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելինսհաուզենի և Մ. Պ. Լազարևի՝ 1819-1821 թվականներին կատարած շուրջերկրյա նավարկությամբ: Նրանք «Վոստոկ» և «Միռնի» նավերով նավարկեցին Անտարկտիդայի շուրջը: 1821 թվականի հունվարի 21-ին ընդհուպ մոտենում են Անտարկտիդայի ափերին: Հարավային մայրցամաքը հայտնագործված էր:

Դրանից հետո գիտնականներն ու ծովագնաց­ները սկսեցին մեծ դժվարությամբ ուսումնասիրել այս դժվարամատչելի, սառցապատ մայրցամաքը: 1909 թվականին Ռոբերտ Պիրիի կողմից Հյու­սիսային բևեռի նվաճումից հետո սկսվում է դաժան մրցակցություն Անտարկտիդայի գրեթե կենտրո­նական մասում գտնվող Հարավային բևեռի նվաճման համար:

Ամունդսենը Հարավային բևեռի նվաճումը կապում էր Շվեդիայից նոր անկախացած իր հայրենիք՝ միջազգային ասպարեզում հեղինակու­թյան բարձրացման հետ: Հարավային բևեռ հասնելու համար Ամունդսենն ընտրում է գրեթե ուղիդ գիծ կազմող երթուղի: Ամունդսենը իր չորս ընկերոջ հետ իրենց տրամադրության տակ ունեին լավ հանդերձված չորս սահնակ և դրանք քաշող լավ խնամված 52 շուն: 1911թ. հոկտեմբերի 20-ին նրանք սկսում են ուղևորությունը: Ամունդսենը ճանապարհին ստեղծում է սննդի և վառելիքի պահեստներ, իսկ ամեն մի 8 կիլոմետրի վրա՝ վերադարձի ճանապարհը չկորցնելու համար կանգնեցնում են ձյունե սյուներ: Այդպիսով՝ գնալով սահնակների բեռը թեթևանում էր, առաջ շարժվելը՝ հեշտանում: 1911թ. դեկտեմբերի 14- ին Ամունդսենը իր ընկերների հետ հաջողությամբ հասավ Հարավային բևեռ: Մի քանի ժամում որոշելով նրա ճշգրիտ դիրքը՝ այնտեղ բարձ­րացնում է նորվեգական դրոշը: Երեք օր մնալով անհրաժեշտ դիտար­կումներ կատարելուց և ձնե տնակում Ռոբերտ Սքոթին նամակ թող­նելուց հետո Ամունդսենի ջոկատը բարեհաջող հետ է վերադառնում:Հարավային բևեռի նվաճման համար միաժա­մանակ կազմակերպվեցին երկու արշավախմբեր՝ բևեռախույզներ անգլիացի Ռոբերտ Սքոթի և նոր­վեգացի Ռուալ Ամունդսենի գլխավորությամբ: 1911 թվականի ամ­ռանը երկու արշավախմբերը, գրեթե միաժամանակ, շարժվեցին դեպի Հարավային բևեռ:

 

Ռոբերտ Սքոթի արշավախումբը այլ ճակատագրի արժանացավ: Արշավախումբը ճանապարհ ընկավ մոտորասահնակներով, տասը ձիով  և ընդամենը մեկ շնասահնակով: Մոտորասահնակները շուտով սառույցի մեջ ջարդվեցին, ձիերի ոտքերը վնասվեցին: Սքոթը արշավախմբի  մի մասին հրամայում է վերադառնալ, իսկ ինքը չորս ընկերների հետ շարունակում ճանապարհը: Որոշ ժամանակ անց շներն էլ չեն կարողանում շարունակել ճանապարհը, և իրենց վրա կրելով բեռները, դահուկ­ներով դանդաղ շարժվելով՝ 1912թ. հունվարի 17-ին արշավախումբը վերջապես հասավ Հարավային բևեռ: Սա­կայն, այնտեղ տեսնելով նոր­վեգական դրոշը և Ամունդսենի ձնե տնակը, նրանբ խորը հիասթափու­թյուն ապրեցին:

Արշավախմբի վերադարձի ճանապարհը ողբերգական եղավ: Սոված և հյուծված բևեռախույզները մեծ ճիգերով առաջ էին շարժվում: Երբ մնացել էր ընդամենը 20կմ հասնելու իրենց կառուցած մթերքի ու վառելիքի պահեստին, ուժեղ մրրիկ սկսվեց: Սքոթը ընկերների հետ ստիպված կանգ առավ և այլևս չկարողացավ առաջ շարժվել: Փրկարար ջոկատը ութ ամիս հետո միայն գտավ նրանց վրանը և սառած մար­մինները:

Հարավային բևեռի նվաճումից հետո մեծ թափով սկսվեց Անտարկտիդայի հետազոտումը: Այստեղ հիմնվեցին տարբեր երկրների կողմից գիտական կայաններ, որոնք ամբողջ տարին ուսումնասիրում են այս սառցածածկ մայրցամաքի բնության առանձնահատկությունները: Պատկերացնո՞ւմ ես, Անտարկտիդայի ընդերքը ուսումնասիրելիս պարզվել է, որ ժամանակին այս մայրցամաքը ծածկված է եղել փարթամ բուսականությամբ: Դրա մասին են վկայում ընդերքում բույսերի պահպանված մնացորդները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենաուշ հայտնաբերված մայրցամաքը:
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս հայտնագործեցին Անտարկտիդան:
  3. Ինչպե՞ս նվաճվեց Հարավային բևեռը:
  4. Բնության ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Անտարկտիդան:
Реклама
Categories: Բնագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: