Շուրջերկրյա ճանապարհորդություններ

Կոլումբոսը հայտնագործեց Նոր աշխարհը, սակայն իսպանացիների գլխավոր նպատակը` ծովային ուղով հասնել Հնդկաստան և Չինաստան, մնում էր չիրականացված:

1513 թվականին իսպանացի Բալբոան Կենտրոնական Ամերիկայի հատվածում հայտնագործեց Խաղաղ օվկիանոսը, որին տվեցին Հարավային ծով անվանումը: Այդ ժամանակ դեռ ոչ մի եվրոպացի չէր նավարկել Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ավելին, շատերն այն կարծիքին էին, որ նույնիսկ հնարավոր էլ չէ Ատլանտյան օվկիանոսից Հարավային ծով թափանցել:

1519 թվականի սեպտեմբերի 20-ին Իսպա­նիայի Սևիլիա նավահանգստից դուրս է գալիս 5 նավից բաղկացած նավախումբ՝ 265 հոգուց բաղկացած անձնակազմով: Արշավախմբի առջևից ընթանում էր Ֆ. Մագելանն իր «Վիկտորիա» նավով: Նավատորմը ուղղություն է վերցնում դեպի Հարավային Ամերիկայի արևելյան ափերը:Եվ ահա, նշանավոր ծովագնաց Ֆերնան Մագելանը համարձակ ծրագիր է առաջարկում Իսպանիայի թագավորին. «Տվեք ինձ հնարա­վորություն և Ես Իսպանիայի համար Հարավային ծովով կբացեմ կարճ ու անվտանգ ճանապարհ դեպի Չինաստան, Հնդկաստան և Համեմունքի կղզիներ»: Իսպանիայի թագավորն այդ համարձակ առաջարկին հավա­նություն է տալիս:

Մայրցամաքի ափի երկայնքով նրանք շարունակ նավարկում են դեպի հարավ: Շուտով Մագելանի ենթադրությունները լիովին հաստատվում են: Արշավախումբը մայրցամաքի հարավում հայտնաբերում է երկու օվկիանոսներն իրար միացնող նեղուցը, որը հետագայում անվանվում է Մագելանի անունով: 22 օր նավարկելով նեղուցով՝ Նավերը դուրս են գալիս լայնարձակ օվկիանոս: Ավելի քան երեք ամիս նավախումբը մեծ օվկիանոսով նավարկում էր. ամբողջ ընթացքում եղանակը հիանալի էր, ծովը՝ խաղաղ, և Մագելանը ջրային այդ հսկա տարածությունն անվանեց Խաղաղ օվկիանոս:

Ամիսներ տևած նավարկության ընթացքում սպառվել էր նավերի վրա եղած սննդամթերքը: Ուժասպառությու­նից և հիվանդություններից շատերը մահանում են: Իսկ ցանկալի ցամաքը դեռ չէր երևում: Մագելանը համոզված էր, որ առջևում ցամաք կա, հետևաբար նա համառորեն առաջ էր շարժվում: Վերջապես, 1521 թվականի մարտի 6-ին հուսահատ նավաստիները հեռվում նկատում են ծաղկուն կղզիներ: Կղզիների բնակիչներից վերցնելով սննդամթերքի և ջրի անհրաժեշտ պաշարներ՝ Մագելանի նավախումբը շարունակում է իր ուղին և մի քանի օր հետո հասնում է ասիական առաջին կղզիախմբին՝ Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ տեղի ունեցած զինված ընդհարումներից մեկի ժամանակ զոհվում են Մագելանը և իր ուղեկիցներից շատերը: Դա 1521թ. ապրիլի 27-ին էր: Սակայն արշավախումբը շարունակում է իր ճանապարհը Էլ Կանոյի գլխավորությամբ, նորանոր դժվարություններ հաղթահարելով՝ 1522թ. սեպտեմբերի 6-ին հասնում է Իսպանիա՝ կատարելով պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապար­հորդությունը :

Արշավախմբի ողջ կազմից կենդանի են մնում և հայրենիք վերադառնում ընդամենը 18 մարդ՝ մեկ նավով:

Ֆ. Մագելանի պատմական նավարկությունից հետո իրականաց­վեցին էլի շատ շուրջերկրյա նավարկություններ:

Եթե նայես քարտեզին, ապա կնկատես, որ Մագելանի նեղուցից հարավ՝ Անտարկտիդայի ու Հարավային Ամերիկայի միջև, տարածվում է բավականին լայն մի նեղուց, որը կրում է Դրեյկի անունը: Իսկ ո՞վ է Դրեյկը, և ինչո՞ւ է նեղուցը նրա անունը կրում: Անգլիացի ծովագնաց

Ֆրենսիս Դրեյկին ժամանակակիցները ծովահեն էին համարում, որովհետև նա հաճախ էր հարձակումներ գործում իսպանական տիրույթների վրա, թալանում իսպանական նավերը: Սակայն նրա կյանքի իսկական նպատակը աշխարհա­գրական հայտնագործություններն էին, իր հայրե­նիքին փառք ու ճանաչում բերելը:

1577թ. Դրեյկը ձեռնարկում է պատմության մեջ երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը՜ գրեթե կրկնելով Մագելանի անցած ուղին: Այդ ընթացքում առաջին անգամ նա անցնում է այն նեղուցով, որը հետագայում ստացավ իր անունը: Դրեյկը մի շարք ուսումնա­սիրություններ կատարեց Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերին և ավելի քան երկու տարի տևած ճանապարհորդությունից հետո բարեհաջող վերադարձավ Անգլիա: Աևգլիայի թագուհին, գոհ մնալով ճանապարհորդության արդյունքներից, Դրեյկին հայտարարեց ազգային հերոս, ձեռնադրեց ասպետ, իսկ հետագայում շնորհեց նաև փոխ­ծովակալի տիտղոս: Վերջինիս նա արժանացավ այն բանից հետո, երբ ջախջախեց իսպանական «Անպարտելի Արմադա» նավատորմը: Իր գործունեությամբ Դրեյկը մեծ փառք ու հարստություններ բերեց Անգլիային:

18-րդ դարի ամենից նշանավոր ծովագնաց-ճանապարհորդը անգլիացի Ջեյմս Կուկն է: Պատկերացնո՞ւմ ես, շուրջ 10 տարվա ընթացքում նա երեք շուրջերկրյա նավարկություն է կա­տարել: Առաջին Հավայան կղզիների ծովափնյա նավարկության ժամանակ նա հայտնագործեց Նոր Ձելանդիա կղզիները ևԱվստրալիայի ափերը: Կուկի երկրորդ ճանապարհորդության նպա­տակն էր՝ փնտրել եվրոպացիների կողմից վաղուց պատկերացրած «Հարավային անծանոթ ցամաքը»: Այդ արշավանքի ժամանակ հայտ­նաբերվեցին բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր Խաղաղ օվկիա­նոսում, սակայն որոնված մայրցամաքն այդպես էլ չգտնվեց:

 

Շուտով կազմակերպվում է շուրջերկրյա երրորդ ճանապարհորդու­թյունը, որն ավարտվեց Հավայան կղզիների հայտնաբերմամբ, որտեղ էլ Կուկը սպանվեց տեղաբնիկների կողմից: Անգլիայում մեծ ափսոսանքով ընդունեցին խիզախ ծովագնացի մահվան լուրը:

Բոլոր շուրջերկրյա ճանապարհորդությունները ևս ընդլայնեցին մարդկանց ճանաչողության սահմանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով իրականացվեց Ֆ. Մագելանի շուրջ­երկրյա ճանապարհորդությունը:
  2. Ի՞եչ գիտես Ֆ. Դրեյկի մասին:
  3. Պատմի՜ր Ջ. Կուկի ճանապարհորդությունների մասին:

Պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարել է անվանի ու խիզախ ծովագնաց Ֆերնան Մագելանը, երկրորդը՝ անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը: Անգլիացի Ջեյմս Կուկը երեք շուրջերկրյա նավար­կություն է կատարել:

Շուրջերկրյա ճանապարհորդությունների շնորհիվ մարդիկ շատ ու շատ նոր բաներ իմացան երկրագնդի մասին:

Реклама
Categories: Բնագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: